[email protected]
logo

Մեր մասին

Մեր մասին

  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ
  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ

Գործունեություն

Գործունեություն

  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Հրապարակումներ

Հրապարակումներ

  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր
  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր

Մեր միջոցառումները

Մեր միջոցառումները

  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE
  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE

DropIn Center

DropIn Center

  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
propsContent.image_alt

12 Հնս. 2026

ՔԿՀ Դիտորդական Խմբի տարեկան զեկույցի փորձագետի ընտրության բաց մրցույթ

Պաշտոնը՝ Տարեկան զեկույցի պատրաստման փորձագետ

Ծրագիրը՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության հզորացում

Իրականացնող կազմակերպությունը՝ «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ (Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի համակարգող կազմակերպություն)

Տևողությունը՝ 7 ԱՄԻՍ (40 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ 7 ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ)

1․ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ն, որպես ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (Դիտորդների խումբ) համակարգող կազմակերպություն, իրականացնում է «Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության հզորացում» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է նպաստել քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը՝ առողջապահական ծառայությունների, պահման պայմանների և ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի ոլորտներում համակարգային խնդիրների բացահայտման, մշտադիտարկման, փաստաթղթավորման, զեկուցման և շահերի պաշտպանության միջոցով։

Ծրագրի շրջանակում Դիտորդների խմբի անդամները կիրականացնեն մշտադիտարկման այցեր, կպատրաստեն համապատասխան զեկույցներ և կհավաքագրեն տվյալներ, որոնց հիման վրա արտաքին փորձագետը կպատրաստի համապարփակ տարեկան զեկույց։

2․ ՆՊԱՏԱԿԸ

Սույն առաջադրանքի նպատակն է վերլուծել ծրագրի ընթացքում հավաքագրված մշտադիտարկման արդյունքները և պատրաստել տարեկան զեկույց՝ գնահատելով Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների վիճակը, մասնավորապես առողջապահական ծառայությունների մատչելիության և որակի, պահման պայմանների, ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի և առկա համակարգային խնդիրների տեսանկյունից։

3․ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

Փորձագետը պետք է՝

● Ուսումնասիրի և վերլուծի Դիտորդների խմբի անդամների կողմից պատրաստված մշտադիտարկման հաշվետվությունները,

● Վերլուծի պլանային և արտահերթ այցերի ընթացքում հավաքագրված տվյալներն ու արձանագրված դեպքերը,

● Վերլուծի առողջապահության, պահման պայմանների և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքներն ու փաստերը,

● Բացահայտի համակարգային խնդիրները, միտումները և օրինաչափությունները,

● Գնահատի քրեակատարողական առողջապահության և պահման պայմանների ոլորտում իրականացված բարեփոխումների գործնական ազդեցությունը,

● Մշակի հիմնավորված եզրակացություններ և առաջարկություններ պետական մարմինների և այլ շահագրգիռ կողմերի համար,

● Պատրաստի տարեկան զեկույցի նախագիծը,

● Ներկայացնի նախագիծը Դիտորդների խմբին և հաշվի առնի ներկայացված առաջարկությունները,

● Ներկայացնի տարեկան զեկույցի վերջնական տարբերակը։

4․ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Փորձագետը պետք է ներկայացնի՝

  1. Տարեկան զեկույցի կառուցվածքն ու մեթոդաբանությունը,
  2. Տարեկան զեկույցի նախնական տարբերակը,
  3. Դիտորդների խմբի և «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի դիտողությունները ներառող վերջնական տարբերակը,
  4. Ամփոփագիր և հիմնական առաջարկություններ՝ շահերի պաշտպանության և հանրային իրազեկման նպատակներով։

5․ ԶԵԿՈՒՅՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Տարեկան զեկույցը պետք է ներառի առնվազն հետևյալ բաժինները՝

● Ամփոփագիր,

● Մեթոդաբանություն,

● Մշտադիտարկման գործունեության նկարագրություն,

● Քրեակատարողական հիմնարկներում առողջապահական ծառայությունների գնահատում,

● Պահման պայմանների գնահատում,

● Մարդու իրավունքների խախտումների և բողոքների վերլուծություն,

● Համակարգային խնդիրների և բարեփոխումների գնահատում,

● Դրական փորձի և առաջընթացի ներկայացում,

● Եզրակացություններ,

● Առաջարկություններ։

6․ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ

Աշխատանքներն իրականացվելու են 2026 թվականի հուլիսից մինչև 2027 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում։

Փորձագետի ներգրավվածությունը կկազմի մինչև 40 աշխատանքային օր՝ բաշխված ծրագրի իրականացման ողջ ընթացքում։

7․ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

● Բարձրագույն կրթություն իրավունքի, մարդու իրավունքների, հանրային կառավարման, հանրային առողջապահության, սոցիալական գիտությունների կամ հարակից ոլորտներում,

● Առնվազն 5 տարվա փորձ հետազոտությունների, մշտադիտարկման, մարդու իրավունքների պաշտպանության կամ վերլուծական զեկույցների պատրաստման ոլորտներում,

● Վերլուծական և քաղաքականությանն առնչվող փաստաթղթերի պատրաստման փորձ,

● Մարդու իրավունքների միջազգային չափանիշների, հատկապես ազատությունից զրկված անձանց իրավունքների ոլորտի լավ իմացություն,

● Գերազանց վերլուծական և գրավոր հաղորդակցման հմտություններ,

● Հայերեն լեզվով բարձրորակ մասնագիտական տեքստեր պատրաստելու կարողություն։

8․ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

Փորձագետը կաշխատի Ծրագրի ղեկավարի ընդհանուր վերահսկողության ներքո և սերտ համագործակցությամբ Ծրագրի օգնականի ու Դիտորդների խմբի անդամների հետ։


9․ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Վճարումը կիրականացվի աշխատանքների ամբողջական և բավարար կատարման, ինչպես նաև տարեկան զեկույցի վերջնական տարբերակի ընդունումից հետո՝ ըստ աշխատած օրերի քանակի վերաբերյալ հանձնման-ընդունման ակտի։

10․ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

Փորձագետը պարտավորվում է պահպանել իր գործունեության ընթացքում ստացված բոլոր տեղեկությունների և փաստաթղթերի գաղտնիությունը և չտրամադրել դրանք երրորդ կողմերին առանց «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի նախնական գրավոր համաձայնության։

Դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

● Ինքնակենսագրություն (CV),

● Նախկինում իրականացրած աշխատանքների մասին հավստում /զեկույցների հղումներ և այլն/,

● Ֆինանսական առաջարկ՝ նշելով մեկ աշխատանքային օրվա արժեքը (դրույքաչափը)։

Ֆինանսական առաջարկը պետք է ներկայացվի ՀՀ դրամով և ներառի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները։

Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, պատճենը` [email protected] էլեկտրոնային հասցեին: Նամակի նպատակ դաշտում նշել «Տարեկան զեկույցի փորձագետ - PMG»։

Դիմումների ընդունման վերջնաժամակետն է 2026թ․-ի հունիսի 26-ը, ժամը 18։00։

Միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Տարածել:

ԳլխավորՄեր մասինԳործունեությունՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐՆորություն առանձին էջ
Դեպի հին կայք

© Հեղինակային իրավունք Dignity.NGO