«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ն 2016թ-ից հանդիսանում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ` Խումբ) անդամ։
Խումբը ստեղծվել է ՀՀ Արդարադատության նախարարի 2005թ.-ի նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ- 66-Ն հրամանով։
Խումբը քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ զբաղվող հանրային վերահսկող մարմին է:
Խմբի գործունեության նպատակը մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հանրային վերահսկողությունն է։
Խմբի գործունեության խնդիրներն են`
- Ազատազրկվածների իրավունքների խախտումների բացահայտումը, վեր հանված հիմնախնդիրները հասարակությանը և Նախարարությանը ներկայացնելը,
- Քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների բացահայտմանը և կանխարգելմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելը,
- Քրեակատարողական հիմնարկներում իրավիճակի վերլուծությունները, եզրակացությունները և առաջարկությունները Նախարարությանը և հասարակությանը ներկայացնելը,
- Քրեակատարողական օրենսդրությունն ուսումնասիրելը, անհրաժեշտության դեպքում` համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր մշակելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:
Խմբի գործունեության հիմնական գործիքակազմը ներառում է՝
- Քրեակատարողական հիմնարկներ հայտարարված և չհայտարարված այցելություններ և հանդիպումներ ազատազրկվածների և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ,
- Առանձնազրույցներ ազատազրկվածների և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ,
- Թեմատիկ ուսումնասիրություններ, հետազոտություններ և վերլուծություններ,
- Ստացված տեղեկության ամփոփում և հանրայնացում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով, օրենքով չարգելված այլ միջոցներ:
Հեռ․՝ +34798606393
Էլ-փոստ՝ [email protected]