[email protected]
logo

Մեր մասին

Մեր մասին

  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ
  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ

Գործունեություն

Գործունեություն

  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
Նորություններ
Նորություններ

Հրապարակումներ

Հրապարակումներ

  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր
  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր

Մեր միջոցառումները

Մեր միջոցառումները

  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE
  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE

DropIn Center

DropIn Center

  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
Image alt

LIFE-ը տեղեկատվական հարթակ է, որն ուղղված է երիտասարդ առաջնորդների և խոցելի խմբերի ներկայացուցիչների քաղաքացիական մասնակցության խթանմանը և հասարակության մեջ ինտեգրմանը։

LIFE #34

propsCard?.image_alt

2026 թ. ապրիլի 16-17-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ 34-րդ LIFE տեղեկատվական հարթակը, որը մեկտեղել էր Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երիտասարդներին՝ նրանց կարողությունները զարգացնելու, մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքները խորացնելու և ներառական քաղաքացիական մասնակցությունը խթանելու նպատակով։

Հարթակի նպատակներն էին․

  • Զարգացնել երիտասարդների առաջնորդության և ակտիվիզմի հմտությունները
  • Խթանել քաղաքացիական մասնակցությունն ու ներգրավվածությունը հանրային կյանքում
  • Բարձրացնել իրազեկվածությունը մարդու իրավունքների և պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ
  • Խորացնել գիտելիքները խարանի, խտրականության և վնասակար կարծրատիպերի մասին
  • Բարձրացնել իրազեկվածությունը հոգեներգործուն նյութերի, մեթադոնային փոխարինող բուժման, թրաֆիքինգի, նախազգուշական, կանխարգելման միջոցների վերաբերյալ
  • Աջակցել հաղորդակցությանը, գործընկերային ցանցերի ստեղծմանը և գիտելիքների փոխանակմանը։
Տեսնել ավելին

LIFE #33

propsCard?.image_alt

2025 թ. նոյեմբերի 18–19-ը Աղվերանում անցկացվեց 33-րդ LIFE տեղեկատվական հարթակը, որը մեկտեղել էր Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երիտասարդներին՝ նրանց կարողությունները զարգացնելու, մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքները խորացնելու և ներառական քաղաքացիական մասնակցությունը խթանելու նպատակով։

Տեսնել ավելին

LIFE #32

propsCard?.image_alt

2025թ․-ի հոկտեբերի 23-24-ը տեղի ունեցավ 32-րդ LIFE տեղեկատվական հարթակը։

LIFE-32-ի նպատակն էր զարգացնել երիտասարդների առաջնորդական կարողությունները, խթանել քաղաքացիական ակտիվությունը, բարձրացնել իրավագիտակցությունը, մարդու իրավունքների, պաշտպանության մեխանիզմների մասին իրազեկվածությունը, խարանի և խտրականության հանդեպ զգայունությունը, խթանել հաղորդակցությունը և ցանցերի ստեղծումը։

Տեսնել ավելին

LIFE #31

propsCard?.image_alt

2024թ․-ի հոկտեմբեր 3-4-ը տեղի ունեցավ հերթական ԼԱՅՖ-31 տեղեկատվական հարթակը՝ այս անգամ միգրանտ, փախստական և ապաստան հայցող երիտասարդ առաջնորդների կարողությունների զարգացման, իրազեկման, հաղորդակցության և ինտեգրման նպա-տակով։ Տեղեկատվական հարթակը մեկնարկեց ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի ողջույնի խոսքով, որով վերջինս շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ հետքրքրվածության և մասնակցության համար՝ հույս հայտնելով, որ տեղեկատվական հարթակը կդառնա Հայաստանում հետագա ակտիվ գործունեության, հասարակական ներգրավվածության և ինտեգրման նշաձող։

Տեսնել ավելին

LIFE #30

propsCard?.image_alt

2024թ․-ի հուլիսի 30-31-ը տեղի ունեցավ հերթական ԼԱՅՖ տեղեկատվական հարթակը՝ այս անգամ արցախահայ և հայաստանաբնակ երիտասարդ առաջնորդների կարողությունների զարգացման, հաղորդակցության և ինտեգրման նպատակով։

Տեղեկատվական հարթակը մեկնարկեց «Հեպատիտ C» թեմայի ներկայացումով։ Թեման ներկայացնող փորձագետներն էին «Բժիշկներ առանց սահմանների» բարեգործական կազմակերպության բժշկական կապերի գծով պատասխանատու  Էմիլյա Ջամալյանը և նույն կազմակերպության առողջության խթանման պատասխանատու Շիրակ Քրուզյանը։

Տեսնել ավելին

LIFE #29

propsCard?.image_alt

2023 թվականի նոյեմբերի 23-24-ը տեղի ունեցավ երկօրյա արտագնա ԼԱՅՖ տեղեկատվական հարթակը՝   2023թ․-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի պատճառով Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար։ Տեղեկատվական հարթակի նպատակն էր արցախահայ երիտասարդների կարողությունների զարգացումը իրավական և առողջապահական ոլորտներում, մարդու իրավունքների և շահերի պաշտպանության, թրաֆիքինգի դեմ պայքարի հմտությունների ձևավորումը, ինչպես նաև համավարակների/համաճարակների դեմ պայքարի ու կանխարգելման խթանումը՝ փոխանցման ուղիների, կանխարգելման մեթոդների և բուժման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով։

Տեսնել ավելին

LIFE #28

propsCard?.image_alt

2023 թվականի հոկտեմբերի 26-27-ը տեղի ունեցավ ԼԱՅՖ (առաջնորդություն, տեղեկատվություն, ազատություն և հավասարություն) տեղեկատվական հարթակը 30 սկսնակ առաջնորդների և ակտիվիստների համար։ Հարթակի թեմաներն էին առաջնորդություն և ակտիվիզմ, մարդու իրավունք, ներքին և միջազգային պաշտպանության մեխանիզմներ, աշխատանքային իրավունք, ինչպես նաև ՄԻԱՎ-ի դեմ պայքարը, փոխանցման ուղիները, կանխարգելման մեթոդները և բուժումը։

Տեսնել ավելին

LIFE #27

propsCard?.image_alt

2023թ-ի հուլիսի 27-ից 28-ը տեղի ունեցավ կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց-տեղեկատվական հարթակ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից Հայաստան ժամանած փախստականների, տեղահանված անձանց և ապաստան հայցողների համար։

Տեսնել ավելին

LIFE #26

propsCard?.image_alt

2023թ․ի հուլիսի 27-28-ը տեղի ունեցավ դասընթաց խոցելի խմբերի ներկայացուցիչների համար  COVID-19 -ի, Կ․ ծաղիկի, ՄԻԱՎ-ի, ինչպես նաև նման համավարակների ու համաճարակների կանխարգելման և հակազդման ուղիների վերաբերյալ։

Դասընթացի նպատակն էր բարձրացնել խոցելի խմբերի ներկայացուցիչների իրազեկությունը COVID-19 -ի, Կ․ ծաղիկի, ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների և կանխարգելման միջոցների, բուժման ծառայությունների մասին, ինչպես նաև կազմակերպել  Հայաստանում հասանելի առողջապահական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական և քննարկման հարթակ։

Տեսնել ավելին

LIFE #25

propsCard?.image_alt

2023 թվականի հունիսի 26-ից 27-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն՝ որպես Հպարտության ամսվա եզրափակում, կազմակերպել էր խոցելի խմբերի համար նախատեսված  տեղեկատվական հարթակ, որին մասնակից դարձան 30-ից ավելի խոցելի խմբերի ներկայացուցիչներ։ Տեղեկատվական հարթակի նպատակն էր խոցելի խմբերի ու պետական, միջազգային և տեղական կառույցների, առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների համար  ստեղծել հաղորդակցության, կարծիքների և փորձի փոխանակման, ինչպես նաև ինֆորմացիայով և առաջարկություններով կիսվելու հնարավորություն։

Տեսնել ավելին

LIFE #24

propsCard?.image_alt

2023թ․ի հունիսի 26-27-ը տեղի ունեցավ ԿՍԿ-ների համար նախատեսված դասընթաց, որը կազմակերպվել էր  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից։

Դասընթացի նպատակն էր ԿՍԿ-ների շրջանում բարձրացնել իրազեկությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորության, ՄԻԱՎ-ի կանխարգելման մեթոդների, փոխանցման ուղիների, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել վերջիններիս իրավագիտակցությունը՝ գիտելիքներ տրամադրելով առողջության իրավունքի, խարանից և խտրականությունից զերծ լինելու իրավունքի ոլորտներից։

Տեսնել ավելին

LIFE #23

propsCard?.image_alt

2023թ․—ի ապրիլի 13—14—ը  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպել էր կարողությունների զարգացման դասընթաց ՏՍՏ անձանց համար, «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի» շրջանակներում։

Դասընթացի նպատակն էր բարձրացնել մասնակիցների իրազեկությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորության, ՄԻԱՎ-ի կանխարգելման մեթոդների, փոխանցման ուղիների, առողջության իրավունքի, խարանից և խտրականությունից զերծ լինելու իրավունքի վերաբերյալ։

Տեսնել ավելին

LIFE #22

propsCard?.image_alt

2023թ․-ի ապրիլի 6-7-ը  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպել էր կարողությունների զարգացման դասընթաց երիտասարդների համար, «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի» շրջանակներում։

Դասընթացի նպատակն էր բարձրացնել մասնակիցների իրազեկությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորության, ՄԻԱՎ-ի կանխարգելման մեթոդների, փոխանցման ուղիների, առողջության իրավունքի, խարանից և խտրականությունից զերծ լինելու իրավունքի վերաբերյալ։

Տեսնել ավելին

LIFE #21

propsCard?.image_alt

2022 թ․ի նոյեմբերի 6-7-ը  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպել էր կարողությունների զարգացման դասընթաց երիտասարդների համար, «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի» շրջանակներում։ Դասընթացը նպատակ ուներ երիտասարդների  շրջանում բարձրացնել իրազեկությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորության, ՄԻԱՎ-ի կանխարգելման մեթոդների, փոխանցման ուղիների, սեռավարակների, առողջության իրավունքի, խարանից և խտրականությունից զերծ լինելու իրավունքի վերաբերյալ։ 

Տեսնել ավելին

LIFE #20

propsCard?.image_alt

2022թ․ի սեպտեմբերի 13-14-ը տեղի ունեցավ տրանս* անձանց համար նախատեսված դասընթաց, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից։ Դասընթացի նպատակն էր տրանս* անձանց շրջանում բարձրացնել իրազեկությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորության, ՄԻԱՎ-ի կանխարգելման մեթոդների, փոխանցման ուղիների, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել վերջիններիս իրավագիտակցությունը՝ գիտելիքներ տրամադրելով առողջության իրավունքի, խարանից և խտրականությունից զերծ լինելու իրավունքի ոլորտներից։

Տեսնել ավելին

LIFE #19

propsCard?.image_alt

2022 թվականի փետրվարի 24-25-ը տեղի ունեցավ «Իրազեկում և հզորացում հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում իրականացվող ԼԱՅՖ-19 արտագնա տեղեկատվական հարթակը, որը այս անգամ նախատեսված էր ԼԳԲՏԻ սկսնակ ակտիվիստների համար: ԼԱՅՖ-19 արտագնա տեղեկատվական հարթակի նպատակն է ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել առաջնորդության, ակտիվիզմի և մարդու իրավունքների, խարանի և խտրականության վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին:

Տեսնել ավելին

LIFE #18

propsCard?.image_alt

2021 թվականի հոկտեմբերի 28-29-ը տեղի ունեցավ «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում իրականացվող ԼԱՅՖ-18 արտագնա տեղեկատվական հարթակը, որը այս անգամ նախատեսված էր ԼԳԲՏԻ սկսնակ ակտիվիստների համար: ԼԱՅՖ-18 արտագնա տեղեկատվական հարթակի նպատակն է ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել սեռականության, առաջնորդության, ակտիվիզմի և մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին:

Տեսնել ավելին

LIFE #17

propsCard?.image_alt

2021 թվականի սեպտեմբերի 29-30-ը տեղի ունեցավ «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում իրականացվող ԼԱՅՖ-17 արտագնա տեղեկատվական հարթակը, որը այս անգամ նախատեսված էր ԼԳԲՏԻ սկսնակ ակտիվիստների համար: ԼԱՅՖ-17 արտագնա տեղեկատվական հարթակի նպատակն է ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել սեռականության, առաջնորդության, ակտիվիզմի և մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին:

Տեսնել ավելին

LIFE #16

propsCard?.image_alt

2020 թվականի դեկտեմբերի 16-19-ը տեղի ունեցավ «Խտրականության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում իրականացվող ԼԱՅՖ-16 քառօրյա արտագնա տեղեկատվական հարթակը։ Այս անգամ հարթակը միավորում էր միանգամից երկու՝ ԼԳԲՏԻ և ԿՍԿ համայնքների սկսնակ ակտիվիստներին՝ հաշվի առնելով միջազգային հաջողված փորձը, երբ համայնքները հավաքվում են միևնույն վայրում՝ քննարկելու և կիսելու իրենց խնդիրները, գտնելու ընդհանրություններ, քննարկելու իրենց իրավիճակների նմանությունները և տարբերությունները որպես հասարակության խոցելի խմբեր, կիսելու նմանատիպ  խնդիրներին տրվող հաջողակ լուծումների փորձառությունը:

Տեսնել ավելին

LIFE #15

propsCard?.image_alt

2020 թվականի նոյմեբերի 26-28-ը տեղի ունեցավ «Խտրականության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում իրականացվող ԼԱՅՖ-15 արտագնա դասընթացը, որը այս անգամ նախատեսված էր ԿՍԿ սկսնակ ակտիվիստների համար: ԼԱՅՖ-15 արտագնա դասընթացի նպատակն է ԿՍԿ համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել ակտիվիզմի և մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին:

Տեսնել ավելին
ԳլխավորՄեր մասինԳործունեությունՆորություններՆորություն առանձին էջ
Դեպի հին կայք

© Հեղինակային իրավունք Dignity.NGO