ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ
«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է հյուրանոցային ծառայությունների գնման մրցույթ՝ 2026 թվականի մայիսի 20–22-ը նախատեսված դասընթացի շրջանակում։
Մրցույթի նպատակն է ընտրել համապատասխան հյուրանոց, որը կապահովի 21 մասնակիցների համար գիշերակաց, սնունդ, ինչպես նաև դասընթացի անցկացման համար անհրաժեշտ կոնֆերանսային և հարակից ծառայություններ՝ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան։
Հետաքրքրված կազմակերպությունները հրավիրվում են ներկայացնելու իրենց գնային և տեխնիկական առաջարկները՝ համաձայն հայտի պահանջների։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Կազմակերպություն
«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ
Ծրագրի անվանում:
«Իմ ձայնը կարևոր է․ երիտասարդների ներառական, ժողովրդավարական մասնակցությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին»
Անցկացման օրեր
20–22 մայիսի, 2026թ.
Մասնակիցների թիվ:
21 անձ
1. Գնման առարկա
Սույն մրցույթը նպատակ ունի ընտրել հյուրանոց, որը կապահովի դասընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հյուրանոցային և կոնֆերանսային ծառայություններ։
2. Ծառայությունների նկարագրություն
2.1. Հյուրանոցային ծառայություններ
2.1.1. Գիշերակաց
- 20 մասնակցի համար երկտեղանոց սենյակներ (2 գիշեր)
- 1 մասնակցի համար (2 գիշեր)
- Սենյակները պետք է լինեն՝
- վերանորոգված, մաքուր, կահավորված
- հարմարավետ մահճակալով
- մշտական տաք և սառը ջրով
- հեռուստացույցով
- ինտերնետ (WiFi) հասանելիությամբ
- սրբիչներով և անձեռոցիկներով
- հիգիենայի պարագաներով (ներառյալ՝ ատամի մածուկ և խոզանակ)
2.1.2. Մուտք և ելք
- Մուտք՝ 09:30
- Սենյակների տրամադրում՝ 14:00
- Սենյակների ազատում՝ 12:00
- Հյուրանոցից դուրս գալ՝ 17:00
2.1.3. Սնունդ
- Նախաճաշ՝ ներառված գիշերակացի արժեքում
- Ճաշ՝ 3 անգամ (բոլոր մասնակիցների համար)
- Ընթրիք՝ 2 անգամ (բոլոր մասնակիցների համար)
2.2. Սեմինարի կազմակերպման ծառայություններ
2.2.1. Կոնֆերանս սրահ
- 3 օրով՝ 5 խմբով դասընթացի անցկացման համար
- Պարտադիր պայմաններ՝
- Գտնվի նույն մասնաշենքում, ինչ գիշերակացը
- Նախատեսված լինի կոնֆերանսների համար
- Դասավորությունը՝ ըստ նախապես ներկայացված պահանջի
- Աթոռների ավելացման հնարավորություն
- Լուսավոր և օդափոխվող տարածք
- Ժամանակակից տեխնիկական սարքավորումներ (պրոյեկտոր, էկրան, ձայնային համակարգ և այլն)
2.2.2. Սուրճի ընդմիջում
- 6 անգամ
3. Մասնակցության պահանջներ
Մասնակից կազմակերպությունները պետք է ներկայացնեն՝
- Գնային Առաջարկ (Հավելված 1)
4. Գնահատման չափանիշներ
Առաջարկները կգնահատվեն հետևյալ չափանիշներով՝
- Ամենացածր գին
4․1 Գնահատման այլ չափանիշներ
- Դիգնիթի Մարդասիրական ՀԿ-ի արժեքներին համապատասխանություն – www.dignity.ngo
- Փորձ և հեղինակություն
5. Հայտերի ներկայացում
- Գնային առաջարկները պետք է ուղարկել մինչև՝ 2026թ․-ի ապրիլի 27-ը, 18։00։
- Էլ․ փոստ՝ [email protected]
- Թեմա՝ “Hotel Service Tender – May 20-22”
6. Այլ պայմաններ
- Կազմակերպությունը իրավունք ունի մերժել բոլոր առաջարկները առանց հիմնավորման
- Նախապատվությունը կտրվի ամբողջական փաթեթ առաջարկողներին
Ծրագիրն իրականացվում է Դիգնիթի Մարդասիրական ՀԿ-ի կողմից New Democracy Fund-ի աջակցությամբ։
ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

ԼՈԳԻՍՏԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է լոգիստիկ ծառայությունների գնման մրցույթ՝ 2026 թվականի մայիսի 25–ից հունիսի 5-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ 10 մարզերում նախատեսված դասընթացների այցերի կազմակերպման համար։
Մրցույթի նպատակն է ընտրել համապատասխան մատակարար, որը սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան՝ կապահովի
· կազմակերպության 2 ներկայացուցիչների տրանսպորտային տեղափոխումը դեպի ՀՀ 10 մարզեր,
· ՀՀ 10 մարզերում հանդիպման սրահներ (յուրաքանչյուր մարզում մեկ հանդիպման սրահ 22 անձի համար)
· ՀՀ 10 մարզերից յուրաքանչյուրում սուրճի ընդմիջման ծառայություններ։
Հետաքրքրված կազմակերպությունները հրավիրվում են ներկայացնելու իրենց գնային և տեխնիկական առաջարկները՝ համաձայն հայտի պահանջների։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Կազմակերպություն
«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ
Ծրագրի անվանում
«Իմ ձայնը կարևոր է․ երիտասարդների ներառական, ժողովրդավարական մասնակցությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին»
Անցկացման օրեր
2026 թվականի մայիսի 25–ից հունիսի 5-ը ընկած ժամանակահատվածում /այցելության օրերի համար նախապես կկազմվի համապատասխան ժամանակացույց/
Ծառայությունների մատուցման վայրը
Հայաստանի Հանրապետության 10 մարզեր։
1. Գնման առարկա
Մրցույթի նպատակն է ընտրել համապատասխան մատակարար, որը կապահովի կազմակերպության 2 ներկայացուցիչների տրանսպորտը դեպի ՀՀ 10 մարզերի այցելության, ՀՀ 10 մարզերում հանդիպման սրահների ապահովման / յուրաքանչյուր մարզում մեկ հանդիպման սրահ 22 անձի համար/ և ՀՀ 10 մարզերից յուրաքանչյուրում սուրճի ընդմիջման ծառայություններ՝ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան։
2. Ծառայությունների նկարագրություն
2.1. Տրանսպորտային ծառայություններ
Մատակարարը պետք է ապահովի կազմակերպության 2 ներկայացուցիչների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության 10 մարզեր՝ համաձայն նախապես հաստատված այցերի ժամանակացույցի։
Պահանջներ
- Տրանսպորտային միջոցը պետք է լինի տեխնիկապես սարքին և անվտանգ։
- Պետք է ապահովված լինի օդորակիչով/ջեռուցմամբ՝ ըստ եղանակային պայմանների։
- Վարորդը պետք է ունենա համապատասխան վարորդական իրավունք և փորձ։
- Տրանսպորտային ծառայությունը պետք է ներառի՝
- ուղևորափոխադրում դեպի մարզ,
- տեղաշարժ մարզի ներսում՝ անհրաժեշտության դեպքում,
- վերադարձ Երևան։
- Վառելիքի, ճանապարհային վճարների և վարորդի հետ կապված բոլոր ծախսերը ներառվում են առաջարկվող արժեքի մեջ։
2.2. Հանդիպման սրահների տրամադրում
Մատակարարը պետք է յուրաքանչյուր մարզում ապահովի մեկ հանդիպման սրահ՝ նախատեսված 22 մասնակցի համար։
Հանդիպման սրահների նվազագույն պահանջներ
- Սրահը պետք է լինի մաքուր, լուսավոր և օդափոխվող։
- Պետք է ապահովված լինի հանդիպումների համար նախատեսված սեղանով և համապատասխան քանակի աթոռներով՝ առնվազն 22 անձի համար։
- Պետք է ունենա սեղանների և աթոռների դասավորության փոփոխման հնարավորություն։
- Պետք է ապահովված լինի էլեկտրամատակարարմամբ և ինտերնետ կապով (առկայության դեպքում)։
- Պետք է ունենա հետևյալ տեխնիկական սարքավորումները՝
- պրոյեկտոր,
- էկրան,
- ֆլիպչարտ կամ գրատախտակ։
Ժամանակահատված
Յուրաքանչյուր սրահ տրամադրվում է ՀՀ 10 մարզերից յուրաքանչյուրում առավելագույնը 1 օրով՝ համաձայն հաստատված ժամանակացույցի։
2.3. Սուրճի ընդմիջման ծառայություններ
Մատակարարը պետք է յուրաքանչյուր մարզում ապահովի սուրճի ընդմիջում 22 անձի համար։
Սուրճի ընդմիջման նվազագույն մենյու
- սուրճ,
- թեյ,
- ջուր,
- քաղցրավենիք կամ թխվածքաբլիթներ։
Պահանջներ
- Սնունդը և ըմպելիքները պետք է լինեն թարմ և պատշաճ որակի։
- Սպասարկումը պետք է իրականացվի սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան։
- Սուրճի ընդմիջումը պետք է կազմակերպվի հանդիպման ընթացքում նախապես համաձայնեցված ժամին։
2.4. Ծառայությունների իրականացման ժամանակացույց
Ծառայությունները պետք է մատուցվեն 2026 թվականի մայիսի 25-ից հունիսի 5-ը ընկած ժամանակահատվածում՝ ըստ պատվիրատու կազմակերպության կողմից նախապես ներկայացված այցերի և հանդիպումների ժամանակացույցի։
3. Մասնակցության պահանջներ
Մասնակից կազմակերպությունները պետք է ներկայացնեն՝
- Գնային Առաջարկ (Հավելված 1)
4. Գնահատման չափանիշներ
Առաջարկները կգնահատվեն հետևյալ չափանիշներով՝
- Ամենացածր գին
4․1 Գնահատման այլ չափանիշներ
- Դիգնիթի Մարդասիրական ՀԿ-ի արժեքներին համապատասխանություն – www.dignity.ngo
- Փորձ և հեղինակություն
5. Հայտերի ներկայացում
- Գնային առաջարկները պետք է ուղարկել մինչև՝ 2026թ․-ի մայիսի 15-ը, 18։00։
- Էլ․ փոստ՝ [email protected]
- Թեմա՝ “Logistic Service Tender – May 25 – June 5”
6. Այլ պայմաններ
- Կազմակերպությունը իրավունք ունի մերժել բոլոր առաջարկները առանց հիմնավորման
- Նախապատվությունը կտրվի ամբողջական փաթեթ առաջարկողներին
Ծրագիրն իրականացվում է Դիգնիթի Մարդասիրական ՀԿ-ի կողմից New Democracy Fund-ի աջակցությամբ։
