[email protected]
logo

Մեր մասին

Մեր մասին

  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ
  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ

Գործունեություն

Գործունեություն

  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
Նորություններ
Նորություններ

Հրապարակումներ

Հրապարակումներ

  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր
  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր

Մեր միջոցառումները

Մեր միջոցառումները

  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE
  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE

DropIn Center

DropIn Center

  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
logo

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ն տրամադրում է համալիր ծառայություններ՝ ուղղված ՄԻԱՎ-ի կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը և նախնական դրական արդյունքի դեպքում ուղղորդմանը՝ կարգավիճակի հաստատման խնամքի և բուժման ծառայություններում ընդգրկվելու։ Ծառայությունները հասանելի են ամբողջ Հայաստանում։

Նպատակ

Ապահովել անվտանգ, հարմար և կոնֆիդենցիալ միջավայր, որտեղ յուրաքանչյուր շահառու կարող է ստանալ որակյալ և անհատական մոտեցմամբ աջակցություն։

Հավասարը հավասարին խորհրդատվություն

  • Տրամադրվում է նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն հավասարը հավասարին մոտեցմամբ՝ ապահովելով վստահելի տեղեկատվություն, ռիսկերի գնահատում և աջակցություն առողջապահական ծառայությունների հասանելիության հարցում։

Կամավոր, անվճար և գաղտնի թեստավորում ՄԻԱՎ-ի նկատմամբ

  • Իրականացվում է ՄԻԱՎ-ի արագ  թեստավորում շահառուի համար անվտանգ և հարմարավետ միջավայրում՝ ապահովելով գաղտնիություն, կամավոր մասնակցություն և շահառուակենտրոն մոտեցում։ 

Կանխարգելիչ ծառայություններ

  • Ռիսկերի նվազեցման նպատակով շահառուներին տրամադրվում են կանխարգելիչ նյութեր (պահպանակներ և լուբրիկանտներ)՝ խթանելով անվտանգ սեռական վարքագիծը և առողջության պաշտպանությունը։

Ուղղորդում՝ բուժման և խնամքի ծառայություններին

  • Նախնական դրական արդյունքի դեպքում շահառուներին տրամադրվում է ուղեգիր, անհրաժեշտության դեպքում, իրականացվում է ուղեկցում դեպի «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ՝ նպաստելով բուժման և խնամքի ծառայությունների հասանելիությանը։

 

Մեր մասնագետները գործում են վստահության, հարգանքի և գաղտնիության սկզբունքներով՝ յուրաքանչյուրին տրամադրելով անհատականացված և անվտանգ ծառայություններ։ 

Աջակցում ենք շահառուներին ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելում (PrEP)  ծառայությունների հասանելիության հարցում՝ նպաստելով ՄԻԱՎ վարակի կանխարգելմանը ինչպես պլանավորված, այնպես էլ արտակարգ իրավիճակներում։

Եթե ցանկանում եք ստանալ ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելում PrEP սեղմեք գրանցման կոճակը։

Աջակցում ենք շահառուներին ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելում PEP ծառայությունների հասանելիության հարցում՝ նպաստելով ՄԻԱՎ վարակի կանխարգելմանը արտակարգ իրավիճակներում։

 

ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելում PEP ստանալու համար սեղմեկ գրանցման կոճակը։

 

 

Շահառուները ուղեգրվում են համապատասխան բժշկական հաստատություններ՝ սեռավարակների վերաբերյալ խորհրդատվության, ախտորոշման, անհրաժեշտության դեպքում բուժման և համագործակից դեղատներից՝ դեղորայքի տրամադրման ծառայություններից օգտվելու համար։

IconԳրանցվել
ԳլխավորՄեր մասինԳործունեությունՆորություններՆորություն առանձին էջ
Դեպի հին կայք

© Հեղինակային իրավունք Dignity.NGO