
ԿԱՐՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈւՄ ԵՎ ՀԶՈՐԱՑՈւՄ
«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի ռազմավարական ուղղություններից է կարողությունների զարգացումը և հզորացումը՝ տեղեկատվական հարթակների, դասընթացների, մասնագիտական վերապատրաստումների, միջազգային փոխանակման ծրագրերի և ենթադրամաշնորհների միջոցով։
Նպատակ
Նպաստել շահառուների հմտությունների և գիտելիքների մեծացմանը՝ ամրապնդելով նրանց սոցիալական, մասնագիտական և անձնական աճը։
«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպում է թեմատիկ դասընթացներ, որոնք ուղղված են մասնակիցների հմտությունների և գիտելիքների խորացմանը՝ մարդու իրավունքների, անխտրականության, առողջապահության, ՄԻԱՎ-ի կանխարգելման, առաջնորդության, հաղորդակցության և մի շարք այլ ոլորտներում։
Դասընթացներն անցկացվում են ինչպես տեղում, այնպես էլ առցանց ձևաչափով, ինչը հնարավորություն է տալիս ապահովել հասանելիություն Հայաստանի բոլոր մարզերի բնակիչների համար։
Նպատակ
Ստեղծել գիտելիքներով հզորացված համայնքներ, որտեղ յուրաքանչյուր ոք կունենա հավասար հնարավորություններ՝ իր ներուժը լիարժեք օգտագործելու համար։
Ռազմավարական մոտեցում
Դասընթացներն իրականացվում են երկու հիմնական ուղղություններով․
- Շահառուների կարողությունների զարգացում – աջակցում ենք շահառու խմբերին, ձեռք բերել նոր հմտություններ և գիտելիքներ, որոնք կօգնեն նրանց իրավունքների պաշտպանության, իրավագիտակցության բարձացման, առողջության պահպանման, առողջապահական, սոցիալական և այլ ծառայությունների հասանելիության մեծացման, ներառման գործընթացում։
- Շահագրգիռ կողմերի իրազեկվածության և զգայունության բարձրացում – կազմակերպում ենք վերապատրաստումներ բուժաշխատողների, իրավապահ մարմինների, պետական և այլ կառույցների ներկայացուցիչների համար՝ խթանելով նրանց ներառական մոտեցումները և բարելավելով խոցելի խմբերի հետ աշխատանքի որակը։
Ազդեցություն
«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի դասընթացները նպաստում են մասնակիցների գիտելիքների և հմտությունների զարգացմանը մարդու իրավունքների, առողջապահության, անխտրականության, սոցիալական ներառման և այլ առնչվող ոլորտներում։ Դասընթացները նպաստում են հզորացված համայնքների ստեղծմանը, որտեղ խոցելի խմբերը ստանում են նոր գիտելիքներ և հնարավորություններ, իսկ մասնագիտական ոլորտների ներկայացուցիչները բարելավում են իրենց աշխատանքի որակը ներառական մոտեցումների կիրառմամբ։
«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի վերապատրաստումները նպատակ ունեն մասնագիտական հմտությունների և ներուժի հզորացման միջոցով ապահովել խոցելի խմբերի, այդ թվում` փախստական և տեղահանված անձանց կարողությունների զարգացումը և ներառումը հասարակության մեջ։
Վերապատրաստումները զինում են շահառուներին անհրաժեշտ գիտելիքներով և գործնական հմտություններով, որպեսզի նրանք կարողանան գտնել կայուն աշխատանք, նախաձեռնել սեփական գործունեությունը և ակտիվորեն ներգրավվել հասարակական կյանքում։ Այս կերպ ապահովվում է նրանց տնտեսական աճը, սոցիալական ինտեգրումը և անկախությունը։
Նպատակներ
- Ապահովել շահառուների հասանելիությունը որակյալ մասնագիտական և ձեռնարկատիրական վերապատրաստման։
- Զարգացնել աշխատաշուկայում պահանջված հմտությունները։
- Խթանել շահառուների տնտեսական անկախությունը և սոցիալական ինտեգրումը։
Ազդեցություն
Վերապատրաստումների արդյունքում շահառուները ստանում են գործնական գիտելիքներ և հմտություններ՝ ձեռք բերելով հնարավորություններ գտնելու կայուն աշխատանք, ստեղծելու կամ զարգացնելու սեփական բիզնեսը կամ նախաձեռնելու այլ եկամտաբեր գործունեություն։ Այսպիսով, վերապատրաստումները նպաստում են ոչ միայն անհատական բարեկեցությանը և զարգացմանը, այլև համայնքների տնտեսական աճին և սոցիալական համերաշխությանը։
Ռազմավարական մոտեցում
- Վերապատրաստումներն իրականացվում են՝ համագործակցելով
- Տեղական ինքնակառավարման մարմինների,
- Մասնավոր սեկտորի,
- Տեղական և միջազգային կազմակերպությունների հետ՝ ապահովելու ուսուցման որակը, գործատուների հետ կապը և երկարաժամկետ աջակցությունը։
Կազմակերպությունը համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ խթանելով երիտասարդների, այլ շահառու խմբերի և թիմի ներառումը միջազգային փոխանակման, ուսուցման և համագործակցության ծրագրերում, որոնք նպաստում են նրանց մասնագիտական և անհատական զարգացմանը, տեղական ու միջազգային փորձի փոխանակմանը և բազմամշակութային հաղորդակցությանը։
Նպատակներ
- Ներգրավում և հնարավորություն․ ապահովել երիտասարդների, խոցելի խմբերի և թիմի անդամների մասնակցությունը միջազգային փոխանակման, ուսուցման և համագործակցության հարթակներում։
- Հմտությունների և գիտելիքների զարգացում․ նպաստել մասնակիցների մասնագիտական առաջընթացին, մշակութային փոխըմբռնման և միջմշակութային հաղորդակցության հմտությունների ձևավորմանը։
- Կապերի և համագործակցության ընդլայնում․ ստեղծել կայուն գործընկերային և մասնագիտական կապեր, որոնք կծառայեն շահառու համայնքների և կազմակերպության երկարաժամկետ զարգացմանը։
Ազդեցություն
Միջազգային փորձի ներմուծումն ու տեղայնացումը թույլ է տալիս կազմակերպության և մասնակից այլ կառույցների, խմբերի նախաձեռնություններին և ծրագրերին լինել նորարարական և արդյունավետ, իսկ շահառուներին՝ դառնալ ավելի մրցունակ և ինքնավստահ՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հարթակներում։
Ռազմավարական մոտեցում
- Ներառական և շահառուակենտրոն աշխատանք – փոխանակման ծրագրերի մշակման և իրականացման ընթացքում ապահովվում է երիտասարդների և խոցելի խմբերի ակտիվ մասնակցությունը՝ հաշվի առնելով նրանց կարիքներն ու առաջարկները։
- Միջազգային փորձի ներմուծում և տեղայնացում – կիրառվում են գործընկեր կազմակերպություններից ստացված նորարարական մեթոդներ, որոնք հարմարեցվում են տեղական պայմաններին՝ բարձրացնելով իրականացվող տեղական գործունեության արդյունավետությունը։
- Կայուն համագործակցություն և կապերի ամրապնդում – ձևավորվում են երկարաժամկետ գործընկերային և մասնագիտական կապեր, որոնք նպաստում են մասնակիցների մրցունակության աճին և համայնքների զարգացմանը։
Մենք աջակցում ենք անհատներին, նախաձեռնող խմբերին, նորաստեղծ կազմակերպություններին՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար։ Ենթադրամաշնորհների միջոցով տրամադրում ենք ֆինանսական աջակցություն՝ նպաստելով համայնքների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, առողջապահությանը և սոցիալական ներառմանը։
