
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈւԹՅՈւՆ
«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ն տրամադրում է համապարփակ մարդասիրական աջակցության փաթեթ, որը ներառում է սոցիալական, հոգեբանական, ժամանակավոր կացարանի և այլ անհրաժեշտ աջակցություն։
Նպատակ․
Աջակցել խոցելի և կարիքավոր անձանց՝ բարելավելու նրանց սոցիալական, հոգեբանական և կենցաղային վիճակը՝ տրամադրելով համապարփակ մարդասիրական աջակցություն, ներառյալ սոցիալական աջակցությունը, հոգեբանական խորհրդատվությունը, ժամանակավոր կացարանը և անհրաժեշտ նյութական օգնությունը։
Սոցիալական աջակցությունը նախատեսված է սոցիալապես անապահով և խտրականության ենթարկվող խոցելի խմբերի համար՝ ապահովելու նրանց առաջնային կարիքների բավարարումը, նպաստելու ներառմանը հասարակության մեջ, ընդլայնելու հասանելիությունը պետական ու համայնքային ռեսուրսներին։ Այն չի ներառում դրամական օգնություն, այլ կենտրոնանում է ծառայությունների հասանելիության, իրավական խորհրդատվության և սոցիալական հզորացման վրա։
Նպատակները
- Աջակցել մարդկանց առաջնային կարիքների բավարարման և սոցիալական ծառայությունների ստացման հարցում
- Կանխել սոցիալական մեկուսացումը և նպաստել համայնքային ինտեգրմանը
- Նպաստել պետական/հասարակական սոցիալական ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և ներգրավմանը դրանցում
Ինչ ենք տրամադրում
- Նյութական աջակցություն
- Սննդի աջակցություն
- Հագուստի աջակցություն
- Հիգիենիկ և տնտեսական պարագաների աջակցություն
- Ժամանակավոր կացարան
- և այլ սոցիալական ծառայություններ։
Տեղեկատվական և իրավական աջակցություն
- Բժշկական, կրթական, բնակարանային և սոցիալական ծառայությունների մասին տեղեկություններ
- Մշակութային ու համայնքային հնարավորությունների ներկայացում
- Օգնություն փաստաթղթերի լրացման և պետական ծրագրերում գրանցման գործընթացում
Ուղղորդում և միջնորդում
- Ուղղորդում պետական մարմիններ, համայնքային կառույցներ և մասնավոր կազմակերպություններ
- Միջնորդում՝ շահառուների իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության ապահովման հարցում
- Ներկայացում և ուղղորդում՝ ԴԻԳՆԻԹԻԻ այլ ծառայություններից օգտվելու համար։
Մոտեցում
- Անխտրականություն՝ անկախ սեռից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, տարիքից, ազգությունից, սոցիալական կարգավիճակից
- Արժանապատվություն և հարգանք յուրաքանչյուր շահառուի նկատմամբ
- Գաղտնիություն՝ տրամադրված տեղեկատվությունը չի տարածվում առանց անձի համաձայնության
- Տրավմա-զգայուն մոտեցում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր անձի հոգեբանական և սոցիալական վիճակը
Ինչպես դիմել
Սոցիալական և ֆինանսական ծառայությունից օգտվելու համար սեղմեք գրանցման կոճակը։
Հոգեբանական աջակցությունը կազմակերպության ծառայությունների կարևոր բաղադրիչն է, որը ուղղված է աջակցելու խոցելի խմբերի այն ներկայացուցիչներին, ովքեր հայտնվել են ճգնաժամային կամ սթրեսային իրավիճակում։ Այն նպաստում է հոգեկան առողջության կայունացմանը, տրավմայի հաղթահարմանը, ինչպես նաև ինքնավստահության և ինքնուրույնության վերականգնմանը։
Նպատակներ
- Նվազեցնել սթրեսը, անհանգստությունը և ճգնաժամային վիճակները
- Աջակցել տրավմայի հաղթահարմանը (բռնություն, տեղահանում, խտրականություն և այլն)
- Վերականգնել հոգեբանական հավասարակշռությունը և ինքնավստահությունը
- Նպաստել անձի սոցիալական ներառմանը և կյանքի որակի բարելավմանը
Ի՞նչ ենք տրամադրում
Անհատական հոգեբանական խորհրդատվություն
- Անձնական հանդիպումներ մասնագետի հետ
- Սթրեսի և տրավմայի հաղթահարման աջակցություն
- Աջակցություն դեպրեսիվ վիճակների և անհանգստության դեպքում
Խմբային սեսիաներ
- Փորձի փոխանակում նույն իրավիճակում գտնվող անձանց միջև
- Ընդհանուր մեխանիզմների զարգացում՝ ինքնագնահատականի բարձրացման և հաղորդակցման հմտությունների համար
Տրավմա-զգայուն թերապևտիկ մոտեցում
- Հատուկ ուշադրություն տրավմայի հետևանքներին՝ ապահով միջավայրում
- Անվտանգության, վստահության և կայունության վերականգնում
Ճգնաժամային աջակցություն
- Շտապ հոգեբանական օգնություն՝ վտանգի, բռնության կամ սուր սթրեսի դեպքում ուղղորդում մասնագիտացված ծառայությունների
- Անհրաժեշտության դեպքում կապ հոգեթերապևտների, հոգեբույժների կամ առողջապահական համակարգի այլ մասնագետների հետ
Մոտեցում
- Գաղտնիություն – բոլոր զրույցները և տեղեկատվությունը խստիվ գաղտնի են
- Անխտրականություն – անկախ սեռից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, տարիքից, ազգությունից
- Հարգանք և արժանապատվություն – ապահովելով անխտրական, անվտանգ ու ոչ դատապարտող միջավայր
- Տրավմա-զգայուն պրակտիկա – հաշվի առնելով յուրաքանչյուրի նախորդ փորձառությունները և կարիքները
Ինչպես դիմել
Հոգեբանական ծառայությունից օգտվելու համար սեղմեք գրանցման կոճակը։
Ժամանակավոր կացարան խոցելի խմբերի համար
«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ն տրամադրում է ժամանակավոր կացարան, որը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր հայտնվել են կյանքի դժվար իրավիճակում և զրկված են ապահով տանիքից։
Ովքե՞ր կարող են օգտվել ծառայությունից
Կացարանը նախատեսված է հետևյալ խոցելի խմբերի ներկայացուցիչների համար․
-
Տեղահանված անձինք և փախստականներ
-
Կանայք, ովքեր ենթարկվել են բռնության կամ թրաֆիքինգի
-
ՏՍՏ / ԼԳԲՏ+
-
Սեքս աշխատողներ, ովքեր բռնության կամ խտրականության են բախվել
Ի՞նչ ենք ապահովում
Կացարանում մենք տրամադրում ենք․
-
Անվտանգ և հարմարավետ տանիք
-
Հոգեբանական աջակցություն
-
Իրավաբանական խորհրդատվություն
-
Կազմակերպությունում տվյալ պահին հասանելի այլ ծառայություններ։
Մեր մոտեցումը
Դիգնիթին առաջնորդվում է մարդու իրավունքների և արժանապատվության սկզբունքներով։ Մեր ժամանակավոր կացարանը ապահով տարածք է բոլորի համար՝ անկախ սեռից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, տարիքից, ազգությունից կամ սոցիալական կարգավիճակից։
Ինչպես դիմել
Կացարանի ծառայությունից օգտվելու համար սեղմեք գրանցման կոճակը։
Մեր մասնագետները կտրամադրեն խորհրդատվություն կգնահատեն Ձեր համապատասխանությունը ծրագրին և կաջակցեն Ձեզ անվտանգ կացարան տեղափոխվելու հարցում։
Ժամանակավոր կացարանի կանոնակարգ
