[email protected]
logo

Մեր մասին

Մեր մասին

  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ
  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ

Գործունեություն

Գործունեություն

  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
Նորություններ
Նորություններ

Հրապարակումներ

Հրապարակումներ

  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր
  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր

Մեր միջոցառումները

Մեր միջոցառումները

  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE
  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE

DropIn Center

DropIn Center

  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
propsContent.image_alt

15 Ապր. 2026

ԴԻԳՆԻԹԻՆ հրավիրում է որակավորված մասնագետների եվ ծառայություն մատուցողների

«Դիգնիթի» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը (ԴԻԳՆԻԹԻ) հրավիրում է որակավորված մասնագետների և ծառայություն մատուցողների՝ ներգրավվելու «Իմ ձայնը կարևոր է․ երիտասարդների ներառական, ժողովրդավարական մասնակցությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին» ծրագրի իրականացմանը, որը նպատակ ունի ամրապնդել երիտասարդների հասանելիությունը փաստահեն տեղեկատվությանը և խթանել ժողովրդավարական մասնակցությունը Հայաստանում՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։


1. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ

Տևողություն՝ 15 աշխատանքային օր

Հիմնական պարտականություններ՝

  • Մշակել տեղեկատվական նյութերի հայեցակարգը և գրավոր բովանդակությունը՝ ներառական, ոչ կուսակցական, իրավունքահեն քաղաքացիական և ընտրական տեղեկատվությամբ
  • Ապահովել, որ նյութերը լինեն փաստահեն, պարզ և համապատասխան երիտասարդ լսարանին
  • Ներառել մեդիա գրագիտության և ժողովրդավարական մասնակցության թեմաներ
  • Սերտ համագործակցել ծրագրային թիմի և գրաֆիկ դիզայների հետ

Պահանջներ՝

  • Փորձ տեքստերի մշակման, բովանդակության ստեղծման, քաղաքացիական կրթության, մեդիա գրագիտության և/կամ հարակից ոլորտներում
  • Վերլուծական և գրավոր խոսքի հմտություններ
  • Հայաստանի համատեքստի և ընտրական գործընթացների լավ իմացություն

2. ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆԵՐ

Տևողություն՝ 10 աշխատանքային օր

Հիմնական պարտականություններ՝

  • Ստեղծել տեսողականորեն գրավիչ և հետաքրքիր տեղեկատվական նյութեր՝ ներառական, ոչ կուսակցական, իրավունքահեն քաղաքացիական և ընտրական տեղեկատվությամբ
  • Պատրաստել տպագրության համար պատրաստ ֆայլեր և թվային տարբերակներ
  • Ապահովել վիզուալ նյութերի ստեղծումը, մշակումը, հաղորդակցության հասանելիությունն ու հստակությունը

Պահանջներ՝

  • Գրաֆիկ դիզայնի ոլորտում փորձ
  • Նախորդ աշխատանքները ներկայացնող պորտֆոլիո
  • Սոցիալական կամ իրազեկման արշավների իրականացման փորձը կդիտվի առավելություն

3. ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ (M&E) ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ

Տևողություն՝ 4 ամիս

Հիմնական պարտականություններ՝

  • Մշակել և իրականացնել ծրագրի մոնիթորինգի և գնահատման ձևաչափը
  • Իրականացնել սոցիալական հետազոտություն՝ ՀՀ երիտասարդների շրջանում տեղեկատվության հասանելիության, ընտրական գործընթացներում ներգրավվածության և ընտրական ժամանակահատվածում խոցելի խմբերի հիմնահարցերի քաղաքական շահարկումների վերաբերյալ
  • Հետևել ծրագրի առաջընթացին և գնահատել ազդեցությունը
  • Պատրաստել վերջնական վերլուծական հաշվետվություն

Պահանջներ՝

  • Փորձ մոնիթորինգի և գնահատման, հետազոտության կամ սոցիալական գիտությունների ոլորտում
  • Վերլուծական և հաշվետվություններ կազմելու հմտություններ

4. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

Արդյունք՝ 5 կարճ տեսանյութ (reel)
Տևողություն՝ 10–15 աշխատանքային օր

Հիմնական պարտականություններ՝

  • Մշակել ստեղծագործական գաղափարներ և սցենարներ 5 կարճ տեսանյութերի համար՝ համապատասխան ծրագրի նպատակներին (մեդիա գրագիտություն, փաստահեն տեղեկատվություն, ժողովրդավարական մասնակցություն)
  • Նկարահանել, մոնտաժել և պատրաստել 5 կարճ տեսանյութ (յուրաքանչյուրը՝ 30–60 վայրկյան)
  • Հարմարեցնել բովանդակությունը տարբեր առցանց հարթակների համար (օր.՝ YouTube, Instagram, Facebook, TikTok)
  • Ապահովել տեսանյութերի գրավչությունը, տեսողականորեն հասանելի և հետաքրքիր լինելը և որակը
  • Համագործակցել ծրագրային թիմի և բովանդակության փորձագետի հետ՝ ուղերձների ճշգրտությունն ու միասնականությունն ապահովելու համար
  • Աջակցել տեսանյութերի տարածմանը առցանց հարթակներում

Պահանջներ՝

  • Տեսանյութերի պատրաստման և սոցիալական մեդիայի համար նյութերի մշակման փորձ
  • Նախորդ աշխատանքների պորտֆոլիո (հատկապես կարճ ձևաչափի տեսանյութերի ստեղծման)
  • Նկարահանման, մոնտաժի հմտություններ
  • Թվային ներգրավման ռազմավարությունների և միտումների (թրենդերի) իմացություն
  • Սոցիալական կամ իրազեկման արշավներում փորձը կդիտվի առավելություն

5. ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ

Արդյունք՝ 3-օրյա դասընթացավարների վերապատրաստման դասընթացի ընթացքում «Ժողովրդավարական/քաղաքացիական մասնակցություն», «Մեդիա գրագիտություն», «Ապատեղեկատվության կանխարգելում» թեմաների ներկայացում

Տևողություն՝ յուրաքանչյուր թեմայի ներկայացում 4 ժամ, մայիսի 20-22, 2026թ․

Հիմնական պարտականություններ՝

  • Մշակել և ներկայացնել դասընթացների բովանդակությունը նշված թեմաներով
  • Պատրաստել ինտերակտիվ և մասնակցային ուսումնական նյութեր (պրեզենտացիաներ, վարժություններ, քննարկումներ)
  • Ապահովել մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը և գիտելիքների փոխանցումը
  • Հարմարեցնել բովանդակությունը երիտասարդ լսարանի կարիքներին և գիտելիքի մակարդակին
  • Համագործակցել ծրագրային թիմի հետ՝ դասընթացների արդյունավետ կազմակերպման համար
  • Ապահովել խորհրդատվություն և ուղղորդում՝ աջակցելով դասընթացի մասնակիցներին ստացած գիտելիքների փոխանցման դասընթացներ իրականացնելու համար
  • Անհրաժեշտության դեպքում տրամադրել դասընթացի համառոտ հաշվետվություն

Պահանջներ՝

  • Փորձ դասընթացների անցկացման ոլորտում (նախընտրելի՝ քաղաքացիական կրթություն, մեդիա գրագիտություն կամ հարակից թեմաներով)
  • Խորը գիտելիքներ նշված թեմաների վերաբերյալ
  • Հաղորդակցման և ներկայացման բարձր հմտություններ
  • Փորձ երիտասարդների հետ աշխատանքի ոլորտում
  • Ինտերակտիվ ուսուցման մեթոդների իմացություն և կիրառման կարողություն

6․ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև՝

  • Տեղեկատվական նյութերի 1,000 օրինակի չափով տպագրություն

Դիմելու կարգ

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել առցանց՝ ԱՅՍՏԵՂ, ներկայացնելով՝

  • Ինքնակենսագրական (CV)՝ փորձագետների համար կամ պորտֆոլիո՝ դիզայների/տեսանյութ ստեղծողի համար
  • Նախորդ համապատասխան աշխատանքների օրինակներ

Դիմումների վերջնաժամկետ՝ 23 ապրիլի, 2026 թ.


Լրացուցիչ տեղեկատվություն

Կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ։


Ծրագիրն իրականացվում է Դիգնիթի Մարդասիրական ՀԿ-ի կողմից New Democracy Fund-ի աջակցությամբ։

Տարածել:

ԳլխավորՄեր մասինԳործունեությունՆորություններՆորություն առանձին էջ
Դեպի հին կայք

© Հեղինակային իրավունք Dignity.NGO