
Իրավապաշտպաններին (Human Rights Defenders - HRDs) ժամանակին, անվտանգ, գաղտնի և համապարփակ աջակցությունը նախատեսված է օրինական իրավապաշտպան գործունեության հետևանքով ենթարկված լուրջ սպառնալիքների և ժամանակավորապես անվտանգ միջավայր տեղափոխվելու անհրաժեշտություն ունեցողներին։

Ովքե՞ր կարող են դիմել
Ծրագրին կարող են դիմել աշխարհի ցանկացած երկրի իրավապաշտպաններ, ովքեր՝
- պաշտպանում կամ խթանում են մարդու իրավունքները իրենց երկրներում,
- գործում են անհատապես կամ հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների, շարժումների կամ ոչ ֆորմալ խմբերի կազմում,
- իրենց իրավապաշտպան գործունեության պատճառով ենթարկվում են իրական և լուրջ սպառնալիքների,
- ունեն ժամանակավոր վերաբնակեցման (ռելոկացիայի) անհրաժեշտություն,
- հայտ ներկայացնելու պահին ապաստանի հայց չեն ներկայացրել և չունեն փախստականի կարգավիճակ,
- անվտանգության պայմանների բարելավումից հետո մտադիր են վերադառնալ իրենց հայրենիք կամ այլ անվտանգ երկիր։

Որո՞նք են դիմելու հիմքերը
Կարող է աջակցություն տրամադրել այն իրավապաշտպաններին, ովքեր բախվել են հետևյալ իրավիճակներից մեկին կամ մի քանիսին․
- կյանքի կամ անձնական անվտանգության սպառնալիքներ,
- հետապնդում,
- կամայական ձերբակալություն կամ ազատությունից ապօրինի զրկում,
- ֆիզիկական, հոգեբանական կամ սեռական բռնություն,
- քրեական կամ վարչական հետապնդում,
- թվային հարձակումներ, կիբեռսպառնալիքներ, առցանց հետապնդում կամ հաշիվների կոտրում,
- խտրականություն, խարանավորում կամ ատելության խոսք,
- ճնշումներ ընտանիքի անդամների նկատմամբ,
- կամ մարդու իրավունքների պաշտպանության գործունեության հետ անմիջականորեն կապված այլ լուրջ վտանգներ։
