
17 Մյս. 2026
Ամեն տարի մայիսի 3-րդ կիրակին աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օր
Ամեն տարի մայիսի 3-րդ կիրակին աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օր։
Այս օրը հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում այն մարդկանց, որոնց կյանքը խլեց ՁԻԱՀ-ը։
Սա նաև հիշեցում է, որ խարանն ու խտրականությունը դեռ շարունակում են խլել մարդկային կյանքեր՝ երբեմն ոչ պակաս, քան հենց հիվանդությունը։
Այսօր, երբ Երևանը շարունակում է ապրել իր սովորական ռիթմով՝ մարդիկ շտապում են, մեքենաները սլանում, և քաղաքը անդադար շարժման մեջ է…
մենք մեկ րոպե կանգ ենք առնում՝ հիշելու նրանց, ովքեր այլևս մեզ հետ չեն։
Հիշել նշանակում է՝
- շարունակել պայքարել խտրականության դեմ
- խոսել ՄԻԱՎ-ի մասին առանց վախի
- աջակցել և ընդունել
- խթանել մարդկային արժանապատվությունը
Ոչ ոք չպետք է մնա միայնակ։
Տարածել:












