[email protected]
logo

Մեր մասին

Մեր մասին

  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ
  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ

Գործունեություն

Գործունեություն

  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
Նորություններ
Նորություններ

Հրապարակումներ

Հրապարակումներ

  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր
  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր

Մեր միջոցառումները

Մեր միջոցառումները

  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE
  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE

DropIn Center

DropIn Center

  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
propsContent.image_alt

ԼԱՅՖ-28 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ՝ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՎ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԻՑ ԵՎ ԻՐԱԶԵԿ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ

2023 թվականի հոկտեմբերի 26-27-ը տեղի ունեցավ ԼԱՅՖ (առաջնորդություն, տեղեկատվություն, ազատություն և հավասարություն) տեղեկատվական հարթակը 30 սկսնակ առաջնորդների և ակտիվիստների համար։ Հարթակի թեմաներն էին առաջնորդություն և ակտիվիզմ, մարդու իրավունք, ներքին և միջազգային պաշտպանության մեխանիզմներ, աշխատանքային իրավունք, ինչպես նաև ՄԻԱՎ-ի դեմ պայքարը, փոխանցման ուղիները, կանխարգելման մեթոդները և բուժումը։

Դասընթացի նպատակը սկսնակ առաջնորդների՝ ակտիվիզմի և առաջնորդության կարողությունների զարգացումն էր, իրավական և առողջապահական ոլորտների վերաբերյալ նրանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը, մարդու իրավունքների և շահերի պաշտպանության հմտությունների ձևավորումը, ինչպես նաև համավարակների/համաճարակների դեմ պայքարի ու կանխարգելման խթանումը՝ փոխանցման ուղիների, կանխարգելման մեթոդների և բուժման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով։

logo

ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի ողջույնի խոսքով տեղեկատվական հարթակի մեկնարկին հաջորդեց մարդու իրավունքների, տեղական և միջազգային պաշտպանության մեխանիզմների, աշխատանքային իրավունքներ թեմաների ներկայացումը՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Շուշան Խնկոյանի կողմից։ Թեմայի շրջանակներում Շուշան Խնկոյանը նաև ներկայացրեց ոստիկանական բաժանմունք բերման ենթարկված քաղաքացու իրավունքները։

Այնուհետև, մասնակիցները զարգացրին ու ամրապնդեցին ակտիվիզմի և առաջնորդության հմտություններն ու գիտելիքները Սերգեյ Գաբրիելյանի անցկացրած դասընթացի միջոցով։

Հարթակի առաջին օրվա ընթացքում հրավիրված փորձագետ, ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի փոխարինող բուժման ծառայության ղեկավար Աննա Ասատրյանը մասնակիցներին ներկայացրեց նաև «Մեթադոնային փոխարինող բուժում» թեման։

logo

Հարթակի հաջորդ օրը նվիրված էր ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի, փոխանցման ուղիների, կանխարգելման մեթոդների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։

Թեմաները ներկայացրին ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի և ՆՍՀԿ-ի փորձագետների կողմից վերապատրաստում անցած ՆՍՀԿ-ի աութրիչ աշխատակիցները։

Տեղեկատվական հարթակն անցավ ակտիվ մթնոլորտում՝ ուղեկցվելով բուռն քննարկումներով, տեսական և գործնական աշխատանքներով։

Տեղեկատվական հարթակի արդյունքում մասնակիցները զարգացրին և ամրապնդեցին իրենց առաջնորդության և ակտիվիզմի հմտությունները, բարձրացրին իրազեկվածության մակարդակը իրավական և առողջապահական ոլորտների վերաբերյալ, ընդլայնեցին գիտելիքները ՄԻԱՎ-ի վերաբերյալ, ծանոթացան կանխարգելման մեթոդներին և փոխանցման ուղիներին, ինչպես նաև տեղեկացան այն մասին, թե ուր պետք է դիմել՝ համապատասխան առողջապահական, իրավաբանական և այլ ծառայություններ ստանալու համար։ Հարթակի մասնակիցներին նաև հնարավորություն ընձեռվեց բարձրացնելու իրենց իրազեկվածության մակարդակը թմրամիջոցների և «Մեթադոնային փոխարինող բուժման» և այլ՝ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։

logo

Տարածել:

ԳլխավորՄեր մասինԳործունեությունՆորություններՆորություն առանձին էջ
Դեպի հին կայք

© Հեղինակային իրավունք Dignity.NGO