[email protected]
logo

Մեր մասին

Մեր մասին

  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ
  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ

Գործունեություն

Գործունեություն

  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
Նորություններ
Նորություններ

Հրապարակումներ

Հրապարակումներ

  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր
  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր

Մեր միջոցառումները

Մեր միջոցառումները

  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE
  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE

DropIn Center

DropIn Center

  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
propsContent.image_alt

ԶԱՐԳԱՑՆԵԼՈՎ ԱՐՑԱԽԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․ Տեղի ունեցավ ԼԱՅՖ-29 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ

logologo

2023 թվականի նոյեմբերի 23-24-ը տեղի ունեցավ երկօրյա արտագնա ԼԱՅՖ տեղեկատվական հարթակը՝ 2023թ․-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի պատճառով Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար։

Տեղեկատվական հարթակի նպատակն էր արցախահայ երիտասարդների կարողությունների զարգացումը իրավական և առողջապահական ոլորտներում, մարդու իրավունքների և շահերի պաշտպանության, թրաֆիքինգի դեմ պայքարի հմտությունների ձևավորումը, ինչպես նաև համավարակների/համաճարակների դեմ պայքարի ու կանխարգելման խթանումը՝ փոխանցման ուղիների, կանխարգելման մեթոդների և բուժման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով։

Տեղեկատվական հարթակը մեկնարկեց ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի ողջույնի խոսքով, որին հաջորդեց մարդու իրավունքների, տեղական և միջազգային պաշտպանության մեխանիզմների ներկայացումը՝ փաստաբան Անահիտ Չիլինգարյանի կողմից։

logo

Այնուհետև, մասնակիցները զարգացրին ու ամրապնդեցին սեռավարակների, դրանց կանխարգելման ու բուժման մասին իրենց գիտելիքները ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի սեռավարակների բաժանմունքի վարիչ Էմիլ Միրզոյանի կողմից անցկացված դասընթացի միջոցով։

ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի փոխարինող բուժման ծառայության ղեկավար Աննա Ասատրյանը մասնակիցներին ներկայացրեց «Թմրամիջոցներ», «Մեթադոնային փոխարինող բուժում» թեմաները։

Հարթակի առաջին օրը ամփոփվեց «Թրաֆիքինգ»-ի վերաբերյալ թեմայի ներկայացումով։

Տեղեկատվական հարթակը ամփոփվեց պլենար-քննարկումով ՀՀ ՆԳՆ ՄՔԾ ապաստանի հարցերի և իրավական ապահովման բաժնի պետի տեղակալ Սևակ Պետրոսյանի, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Լիլիթ Անտոնյանի, Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության պաշտպանության հարցերով աշխատակից Նաիրա Մարությանի մասնակցությամբ, որի ընթացքում հրավիրված փորձագետները ներկայացրին իրենց կառույցների կողմից հասանելի ծրագրերը և հնարավորությունները Արցախից տեղահանված բնակչության, հատկապես երիտասարդների համար, հարթակի մասնակիցները ներկայացրին արցախահայ երիտասարդների հիմնախնդիրները Հայաստանում, քննարկեցին հնարավոր լուծման ուղիները և առաջարկները։

Տեղեկատվական հարթակն անցավ ակտիվ մթնոլորտում՝ ուղեկցվելով բուռն քննարկումներով, տեսական և գործնական աշխատանքներով։

Տեղեկատվական հարթակի արդյունքում մասնակիցները բարձրացրին իրազեկվածության մակարդակը իրավական և առողջապահական ոլորտների վերաբերյալ, ընդլայնեցին գիտելիքները ՄԻԱՎ-ի, COVID-19, Կ․ Ծաղիկի վերաբերյալ, ծանոթացան կանխարգելման մեթոդներին և փոխանցման ուղիներին, ինչպես նաև տեղեկացան այն մասին, թե ուր պետք է դիմել՝ համապատասխան առողջապահական, իրավաբանական և այլ ծառայություններ ստանալու համար։

Հարթակի մասնակիցներին նաև հնարավորություն ընձեռվեց բարձրացնելու իրենց հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները քննարկելու միջազգային ու տեղական կառույցների ներկայացուցիչների հետ։

logologologo

Տարածել:

ԳլխավորՄեր մասինԳործունեությունՆորություններՆորություն առանձին էջ
Դեպի հին կայք

© Հեղինակային իրավունք Dignity.NGO