[email protected]
logo

Մեր մասին

Մեր մասին

  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ
  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ

Գործունեություն

Գործունեություն

  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
Նորություններ
Նորություններ

Հրապարակումներ

Հրապարակումներ

  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր
  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր

Մեր միջոցառումները

Մեր միջոցառումները

  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE
  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE

DropIn Center

DropIn Center

  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
propsContent.image_alt

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԼԱՅՖ-30 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԸ՝ ԼՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

logologo

2024թ․-ի հուլիսի 30-31-ը տեղի ունեցավ հերթական ԼԱՅՖ տեղեկատվական հարթակը՝ այս անգամ արցախահայ և հայաստանաբնակ երիտասարդ առաջնորդների կարողությունների զարգացման, հաղորդակցության և ինտեգրման նպատակով։

Տեղեկատվական հարթակը մեկնարկեց «Հեպատիտ C» թեմայի ներկայացումով։ Թեման ներկայացնող փորձագետներն էին «Բժիշկներ առանց սահմանների» բարեգործական կազմակերպության բժշկական կապերի գծով պատասխանատու  Էմիլյա Ջամալյանը և նույն կազմակերպության առողջության խթանման պատասխանատու Շիրակ Քրուզյանը։

Այնուհետև, Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտպանության հարցերով աշխատակից Նաիրա Մարությանը մասնակիցներին ներկայացրեց «Փախստականների և տեղահանվածների իրավունքները» թեման։

logo

Իրավունքների թեման շարունակեց իրավական հարցերով փորձագետ Շուշան Խնկոյանը՝ անդրադարձ կատարելով մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին, պաշտպանության մեխանիզմներին, առողջության իրավունքին։ Փորձագետը մասնակիցներին ներկայացրեց նաև «Խարան և խտրականություն» թեման։

Հարթակի առաջին օրը ամփոփվեց «Առաջնորդություն և ակտիվիզմ» թեմայի ներկայացումով ՆՍՀԿ ներկայացուցիչ Լևոն Չիլինգարյանի կողմից։

Հարթակի հաջորդ օրը ամբողջովին նվիրված էր առողջապահական թեմաներին։

ՆՍՀԿ ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի օգնական Լևոն Չիլինգարյանը մասնակիցներին ներկայացրեց «ՄԻԱՎ և ՁԻԱՀ․ փոխանցման ուղիներ, կանխարգելում և բուժում» թեման, որին հաջորդեց «ՄԻԱՎ-ի նախակոնտակտային (PrEP) և հետկոնտակտային (PEP) կանխարգելում» թեմայի ներկայացումը՝ ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի ամբուլատոր կլինիկայի ղեկավար, բժիշկ-ինֆեկցիոնիստ Հերմինե Հովակիմյանի կողմից։

Տեղեկատվական հարթակն ամփոփվեց «Սեռավարակներ․ փոխանցման ուղիներ, կանխարգելում և բուժում» թեմայով, որը ներկայացրեց ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի սեռավարակների բաժանմունքի վարիչ Էմիլ Միրզոյանը։

Տեղեկատվական հարթակը անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում։ Հարթակը ներառում էր նաև ոչ ֆորմալ վարժանքներ՝ խթանելու մասնակիցների միջև հաղորդակցությունը և ներգրավվածությունը։

Հարթակի ավարտին մասնակիցներին շնորհվեցին մասնակցության վկայականներ։

logologologo

Տարածել:

ԳլխավորՄեր մասինԳործունեությունՆորություններՆորություն առանձին էջ
Դեպի հին կայք

© Հեղինակային իրավունք Dignity.NGO