[email protected]
logo

Մեր մասին

Մեր մասին

  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ
  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ

Գործունեություն

Գործունեություն

  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
Նորություններ
Նորություններ

Հրապարակումներ

Հրապարակումներ

  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր
  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր

Մեր միջոցառումները

Մեր միջոցառումները

  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE
  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE

DropIn Center

DropIn Center

  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
propsContent.image_alt

2024թ․-ի հոկտեմբեր 3-4-ը տեղի ունեցավ հերթական ԼԱՅՖ-31 տեղեկատվական հարթակը՝ այս անգամ միգրանտ, փախստական և ապաստան հայցող երիտասարդ առաջնորդների կարողությունների զարգացման, իրազեկման, հաղորդակցության և ինտեգրման նպատակով։

Տեղեկատվական հարթակը մեկնարկեց ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի ողջույնի խոսքով, որով վերջինս շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ հետքրքրվածության և մասնակցության համար՝ հույս հայտնելով, որ տեղեկատվական հարթակը կդառնա Հայաստանում հետագա ակտիվ գործունեության, հասարակական ներգրավվածության և ինտեգրման նշաձող։

logologo

Հարթակի առաջին օրը նվիրված էր առողջապահական թեմաներին, որոնք մեկնարկեցին «Սեռավարակներ․ փոխանցման ուղիներ, կանխարգելում և բուժում» թեմայի ներկայացումով ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի սեռավարակների բաժանմունքի վարիչ, բժիշկ-մաշկավեներաբան Էմիլ Միրզոյանի կողմից։

«Սեռավարակներ․ փոխանցման ուղիներ, կանխարգելում և բուժում» թեմային հաջորդեց ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, փոխանցման ուղիների, կանխարգելման մեթոդների ներկայացումը ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» (ԻՀԱԿ) ՓԲԸ-ի 
համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի բժիշկ-համաճարակաբան Սիրանուշ Մարտոյանի կողմից։

logo

Այնուհետև, ՀՀ ԱՆ ԻՀԱԿ ՓԲԸ-ի ամբուլատոր կլինիկայի բժիշկ-ինֆեկցիոնիստ Ելենա Սիլկան մասնակիցներին ներկայացրեց «ՄԻԱՎ-ի նախակոնտակտային (PrEP) և հետկոնտակտային (PEP) կանխարգելում»  թեման։

Տեղեկատվական հարթակի առաջին օրը եզրափակվեց «Հեպատիտ B և C․ փոխանցման ուղիներ, կանխարգելում և բուժում»  թեմայով, որը ներկայացրեց ՀՀ ԱՆ ԻՀԱԿ ՓԲԸ-ի ամբուլատոր կլինիկայի բժիշկ-ինֆեկցիոնիստ Աստղիկ Դավիդյանը։

Հարթակի երկրորդ օրը շոշափվեցին իրավունքներին առնչվող թեմաները։

Առողջության իրավունքի հարցերով փորձագետ, իրավաբան Վիոլետա Զոփունյանը ներկայացրեց «Առողջության իրավունք» թեման, իսկ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն  հանձնակատարի գրասենյակի պաշտպանության հարցերով օգնական Նաիրա Մարությանը մասնակիցների հետ քննարկեց Միգրանտների, փախստականների, ապաստան հայցողների իրավունքները, պարտականությունները և հնարավորությունները Հայաստանում։

Տեղեկատվական հարթակն ամփոփվեց հարց ու պատասխաններով, կարծիքների փոխանակումներով և ակտիվ քննարկումներով։

Հարթակը ներառում էր նաև ոչ ֆորմալ վարժանքներ՝ խթանելու մասնակիցների միջև հաղորդակցությունը և ներգրավվածությունը։

Հարթակի ավարտին մասնակիցներին շնորհվեցին մասնակցության վկայականներ։

logologologo

Տարածել:

ԳլխավորՄեր մասինԳործունեությունՆորություններՆորություն առանձին էջ
Դեպի հին կայք

© Հեղինակային իրավունք Dignity.NGO