[email protected]
logo

Մեր մասին

Մեր մասին

  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ
  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ

Գործունեություն

Գործունեություն

  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
Նորություններ
Նորություններ

Հրապարակումներ

Հրապարակումներ

  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր
  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր

Մեր միջոցառումները

Մեր միջոցառումները

  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE
  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE

DropIn Center

DropIn Center

  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
propsContent.image_alt

2025 թ. նոյեմբերի 18–19-ը Աղվերանում անցկացվեց 33-րդ LIFE տեղեկատվական հարթակը, որը մեկտեղել էր Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երիտասարդներին՝ նրանց կարողությունները զարգացնելու, մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքները խորացնելու և ներառական քաղաքացիական մասնակցությունը խթանելու նպատակով։

  • Հարթակի նպատակներն էին․
  • Զարգացնել երիտասարդների առաջնորդության և ակտիվիզմի հմտությունները
  • Խթանել քաղաքացիական մասնակցությունն ու ներգրավվածությունը հանրային կյանքում
  • Բարձրացնել իրազեկվածությունը մարդու իրավունքների և պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ
  • Խորացնել գիտելիքները խարանի, խտրականության և վնասակար կարծրատիպերի մասին
  • Աջակցել հաղորդակցությանը, գործընկերային ցանցերի ստեղծմանը և գիտելիքների փոխանակմանը։
logologo

Հարթակը մեկնարկեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի բացման խոսքով, ով ողջունեց մասնակիցներին, ընդգծեց հավասարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում երիտասարդների առաջնորդության կարևորությունը և շեշտեց նման հարթակների կարևոր դերը՝ ակտիվ համայնքային առաջնորդությունը խթանելու հարցում։

Նա նշեց նաև երիտասարդներին անհրաժեշտ գործիքներով զինելու նշանակությունը՝ խարանի և խտրականության դեմ արդյունավետ պայքարի, իրավագիտակցության բարձրացման, իրավունքների պաշտպանության ու համայնքային ակտիվության խթանման նպատակով։ Սերգեյ Գաբրիելյանը խրախուսեց մասնակիցներին ակտիվորեն ներգրավվել հարթակի բոլոր դասընթացներում, կիսվել իրենց փորձով և լիարժեք օգտվել հարթակի ուսուցողական և ցանցային հնարավորություններից։

Բացման խոսքից, ծանոթությունից և սառույցկոտրուկից հետո, ՀՀ ԱՆ ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» փոխարինող բուժման ծառայության ղեկավար Աննա Ասատրյանը մասնակիցներին կարևոր տեղեկատվություն ներկայացրեց թմրամիջոցների, մեթադոնային փոխարինող բուժման վերաբերյալ։

Այնուհետև իրավապաշտպան, գենդերային փորձագետ և ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականանցնող հասարակական դիտորդական խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը անցկացրեց դասընթաց «Խարան և խտրականություն» թեմայով։ Նա ներկայացրեց հիմնական հասկացությունները, կարծրատիպերի ծագումն ու ձևավորումը, դրանց ազդեցությունը խոցելի խմբերի վրա՝ ներկայացնելով տեղական և միջազգային հակախտրական իրավական կարգավորումները։ Քննարկվեցին նաև ատելության խոսքի, խարանի և վիկտիմիզացիայի վնասները, ինչպես նաև դրանց հաղթահարման մեթոդները։ Մասնակիցները ուսումնասիրեցին, թե ինչպես են խարանն ու խտրականությունը ազդում հասարակական վարքի վրա, և ինչ դեր կարող են ունենալ ներառական մոտեցումները՝ հանրային կյանքում հավասարության ամրապնդման համար։

logologo

LIFE-33 հարթակի առանձնահատուկ պահերից էր հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատան Առաջին քարտուղար Ժյուլի Ֆորիի և տեղական ինքնակառավարման ու քաղաքացիական հասարակության հարցերով կցորդ Էյմի Ֆոժանեի հետ։ Նրանք ունեցան բաց, ակտիվ և ոչ ֆորմալ քննարկում երիտասարադների հետ, լսեցին նրանց հարցերը, փորձառությունն ու առկա մարտահրավերները, և վերահաստատեցին Ֆրանսիայի շարունակական աջակցությունը՝ հավասարության, մարդու իրավունքների և երիտասարդների զարգացման խթանման ուղղությամբ։ Ներկայացվեցին նաև դեսպանատան կողմից իրականացվող ծրագրերը և առկա հնարավորությունները։

Այնուհետև ՄԻԱՎ խորհրդատու Լևոն Չիլինգարյանը ներկայացրեց «ՄԻԱՎ և ՁԻԱՀ» թեման՝ անդրադառնալով փոխանցման ուղիներին, կանխարգելման մեթոդներին և անվտանգ սեռական վարքագծի կարևորությանը։ Նա ընդգծեց իրազեկման, կանխարգելիչ ծրագրերի և խտրականությունից զերծ բժշկական ծառայությունների հասանելիության ապահովման նշանակությունը։

Օրվա ավարտին ԱՄՆ FLEX ծրագրի շրջանավարտ Գնել Գալստյանը ներկայացրեց ծրագրի նպատակները, դիմումների ներկայացման և ընտրության ընթացքը, ինչպես նաև անդրադարձ կատարեց Հայաստանում գործող American Councils–ին, American Spaces–ին և մի շարք ուսուցողական, կրթական ու փոխանակման այլ հնարավորություններին։

logologologo

Հարթակի երկրորդ օրը մեկնարկեց «Մարդու իրավունքներ. պաշտպանության մեխանիզմներ» թեմայով։

Իրավական փորձագետ Շուշան Խնկոյանը մասնակիցներին ներկայացրեց մարդու իրավունքների հիմունքները, ազգային և միջազգային պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև հիմնական կոնվենցիաները, որոնք ապահովում են իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։ Դասընթացը նպաստեց մասնակիցների իրավագիտակցության խորացմանն ու պաշտպանության գործիքների իմացությանը և ճիշտ կիրառմանը։

Այնուհետև, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ–ի խաղաղաշինության և առաջնորդության փորձագետ Էլեոնորա Սարգսյանը ներկայացրեց արդյունավետ առաջնորդության, երիտասարդական աշխատանքի և հանրային ներգրավվածության գործիքներ։ Նա նաև ներկայացրեց միջազգային երիտասարդական փոխանակումների և կարողությունների զարգացման ծրագրեր՝ խրախուսելով մասնակիցներին ուսումնասիրել շարժունության ծրագրերը և զարգացման նոր հնարավորությունները։

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ներկայացուցիչները առցանց ձևաչափով ներկայացրին «Երիտասարդ մասնագետներ» ծրագրի հնարավորությունները՝ խթանելով մասնակիցներին քայլեր անել թվային նորարարության և պետական ծառայության ոլորտում։

Հարթակն ամփոփվեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի եզրափակիչ խոսքով։ Նա շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, փորձագետներին և գործընկերներին՝ վստահեցնելով, որ ձեռք բերված գիտելիքները կնպաստեն նոր երիտասարդական նախաձեռնությունների, քաղաքացիական մասնակցության ամրապնդման և ներառական ու անխտրական հասարակության ձևավորմանը։

Մասնակիցները ամփոփեցին ստացած գիտելիքները և քննարկեցին դրանց կիրառման գործնական քայլերը համայնքներում։ Հարթակը նպաստեց․

  • Փորձի փոխանակմանը
  • Նոր համագործակցային ցանցերի ձևավորմանը
  • Երիտասարդների նախաձեռնողականության ուժեղացմանը
  • Իրավագիտակցության, խարանամերժ մոտեցումների և առաջնորդության մասին գիտելիքների մեծացմանը

LIFE-33 տեղեկատվական հարթակը ևս մեկ անգամ ցույց տվեց երիտասարդության առանցքային դերը ժողովրդավարական արժեքների խթանման և այնպիսի ներառական հասարակության ձևավորման գործում, որտեղ հավասարությունն ու արժանապատվությունը պաշտպանված են բոլորի համար։

logo

LIFE-33 տեղեկատվական հարթակը իրականացվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։

Տարածել:

ԳլխավորՄեր մասինԳործունեությունՆորություններՆորություն առանձին էջ
Դեպի հին կայք

© Հեղինակային իրավունք Dignity.NGO