[email protected]
logo

Մեր մասին

Մեր մասին

  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ
  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ

Գործունեություն

Գործունեություն

  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
Նորություններ
Նորություններ

Հրապարակումներ

Հրապարակումներ

  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր
  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր

Մեր միջոցառումները

Մեր միջոցառումները

  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE
  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE

DropIn Center

DropIn Center

  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
propsContent.image_alt

09 Ապր. 2026

ԱՈՒԹՐԻՉԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ն ծառայություն մատուցող անհատների և Ա/Ձ-ների շրջանում հայտարարում է աութրիչի ծառայությունների մատուցման բաց մրցույթ:

Աութրիչի ծառայության նկարագիր

Աութրիչի ծառայությունների մատուցումը բնութագրվում է որպես ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման միջամտություն, որն ուղղված է պոտենցիալ շահառուներին հանդիպելուն իրենց իսկ համայնքներում կամ միջավայրում, նրանց հետ սոցիալական կապեր հաստատելուն` ինչպես նաև կանխարգելման, թեստավորման, բուժման և այլ ծառայություններ տրամադրելու և/կամ դրանք ստանալու համար նրանց ուղղորդելու նպատակով: Աութրիչի առաջնային նպատակն է կապեր հաստատել խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ և իրազեկել ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և առնչվող ծառայություների վերաբերյալ։

Շահառու խմբեր

  • Տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդիկ (ՏՍՏ)
  • Սեռական ծառայություններ մատուցող կանայք (ՍԾԿ)

Հիմնական պարտականություններ

Իրականացնել աութրիչի ծառայություններ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես մատուցել ստորև ներկայացված ծառայությունները՝

ՄԻԱՎ-ին առնչվող ծառայություններ

  • Շահառուներին տրամադրել հավասարը` հավասարին խորհրդատվություն՝ ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և առկա ծառայությունների վերաբերյալ;
  • Շահառուներին տրամադրել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախա- և հետթեստային խորհրդատվություն;
  • Իրականացնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ արագ, անվճար և անանուն թեստավորում շահառուներին հարմար՝ նախապես համաձայնեցրած վայրում և ժամի՝ լնդային տրանսուդատի կամ արյան արագ թեստերի (ըստ շահառուի ցանկության) միջոցով;
  • Շահառուներին տրամադրել ՄԻԱՎ-ի կանխարգելիչ նյութեր (պահպանակ, լուբրիկանտ և այլն);

Ուղղորդում բուժհաստատություններ

  • ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների նախնական դրական պատասխանի դեպքում շահառուների ուղեգրում և ուղեկցում «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ (ԻՀԱԿ)՝ հետագա հետազոտությունների համար;
  • Շահառուներին ուղեգրում, անհրաժեշտության դեպքում նաև ուղեկցում համապատասխան բուժ. հաստատություններ սեռավարակների (ՍՃՓՎ) վերաբերյալ խորհրդատվության, հետազոտության և բուժման ծառայություններից օգտվելու համար;
  • Ուղեգրում ՄԻԱՎ-ի նախա- (PrEP) և հետկոնտակտային կանխարգելման (PEP) ստացման համար։

Հաշվետվություններ և մշտադիտարկում

  • Սահմանված ժամկետներում ներկայացնել մատուցված ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունները;
  • Պահպանել շահառուի և նրա հետ տարված աշխատանքի, մատուցված ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունների, այդ թվում՝ շահառուներին բաժանված նյութերի քանակի մասին գաղտնիությունը;
  • Սահմանված ժամկետներում և ըստ պահանջի ներկայանալ մշտադիտարկումներին։

Հանդիպում-քննարկումներ և կրթատեղեկատվական միջոցառումներ

  • Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն և հաշվետվություն;
  • Մասնակցել հանդիպում-քննարկումներին՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով Դիգնիթին, ինչպես նաև իրականացվող ծրագրերն և արդյունքները;
  • Նախաձեռնել, իրականացնել և ներգրավվել տեղեկատվական և կրթական միջոցառումներում՝ ՄԻԱՎ-ի կանխարգելման, առողջապահական հարցերի և անվտանգ սեռական վարքագծի վերաբերյալ:
  • ԴԻԳՆԻԹԻԻ դասընթացների և այլ միջոցառումների ժամանակ ըստ պահանջի ապահովել շահառուների մասնակցություն;
  • Ըստ անհրաժեշտության և հանձնարարականի իրականացնել հարցումներ շահառուների շրջանում։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • ՄԻԱՎ-ի կանխարգելման և առողջապահական կրթության ոլորտում մասնագիտական պատրաստությունը կամ վերապատրաստումը ցանկալի է;
  • ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացությունը ցանկալի է;
  • Համակարգչից և գաջեթներից օգտվելու հմտություններ (MS Office, Internet navigation skills…);
  • Հայերենի իմացությունը ցանկալի է;

Անհատական հատկանիշներ

  • Բարձր սոցիալական պատասխանատվություն և լավ հաղորդակցման ու խորհրդատվական հմտություններ:
  • Զգայունություն և խոցելի խմբերի հետ աշխատանքի հմտություններ;
  • Լավ կազմակերպվածություն և աշխատասիրություն:
  • Անհատական ներգրավվածություն և պատրաստակամություն աշխատել թիմում:
  • Ստեղծագործական ջիղ:

Դիմելու ընթացակարգը — Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ  հայտադիմումը  մինչև 2026թ.-ի մայիսի 12-ը՝ հաստիքի/ծառայությունների մատուցման բաժնում ընտրելով Աութրիչ։ Հաջորդիվ դաշտում կարող եք ընտրել, թե ո՞ր խմբերին եք ցանկանում մատուցել ծառայություններ՝ «Աութրիչ_ՏՍՏ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» և/կամ «Աութրիչ_ՍԾԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում»։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • Ընտրված դիմորդների հետ ծառայությունների մատուցման պայմանագիրը կկնքվի ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում վերապատրաստում անցնելուց հետո։
  • Ծառայությունների մատուցման գործընթացի վերաբերյալ  որևէ թերություն կամ այլ խախտում հայտնաբերելու դեպքում պատասխանատվությունը կրում է ծառայություն մատուցողը։
  • Ծառայությունները պետք է մատուցվեն ղեկավարվելով՝
    • Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքով;
    • Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքով;
    • ԴԻԳՆԻԹԻԻ կանոնադրությամբ և ԴԻԳՆԻԹԻԻ ներքին իրավական ակտերով։

ԴԻԳՆԻԹԻՆ ԿԱՊ ԿՀԱՍՏԱՏԻ ՄԻԱՅՆ ԸՆՏՐՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ

Տարածել:

ԳլխավորՄեր մասինԳործունեությունՆորություններՆորություն առանձին էջ
Դեպի հին կայք

© Հեղինակային իրավունք Dignity.NGO