[email protected]
logo

Մեր մասին

Մեր մասին

  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ
  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ

Գործունեություն

Գործունեություն

  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
Նորություններ
Նորություններ

Հրապարակումներ

Հրապարակումներ

  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր
  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր

Մեր միջոցառումները

Մեր միջոցառումները

  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE
  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE

DropIn Center

DropIn Center

  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
propsContent.image_alt

30 Մրտ. 2026

DropIN կենտրոնի համակարգող

«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ն ծառայություն մատուցող անհատների և Ա/Ձ-ների շրջանում հայտարարում է Լոռու մարզային ԴրոփԻն կենտրոնի համակարգողի ծառայությունների մատուցման բաց մրցույթ:

Պաշտոն` ԴրոփԻն կենտրոնի համակարգող

Վայր` Հայաստանի Հանրապետություն, ք․ Վանաձոր

ԴՐՈՓ-ԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

Drop-In կենտրոնի համակարգողը պատասխանատու է կենտրոնի աշխատանքի կազմակերպման համար, որն ուղղված է խոցելի խմբերի աջակցությանը, ներառյալ՝ ՄԻԱՎ-ով ապրող կամ ռիսկային խմբերում գտնվող անձանց: Համակարգողի հիմնական նպատակը կենտրոնի արդյունավետ գործառույթների ապահովումն է, ծառայությունների որակի բարձրացումն ու գործընկերների և համայնքի հետ համագործակցությունը:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կենտրոնի աշխատանքի կազմակերպում և կառավարում

  • Պլանավորել և համակարգել Drop-In կենտրոնի ամենօրյա աշխատանքները;
  • Մշակել աշխատակիցների և միջոցառումների ժամանակացույց;
  • Ապահովել այցելուների համար հարմարավետ և անվտանգ միջավայր:

Ծառայությունների տրամադրման համակարգում

  • Կազմակերպել հիմնական ծառայությունների մատուցումը՝ խորհրդատվություն, բժշկական օգնություն, կրթական և տեղեկատվական հանդիպումներ;
  • Հետևել ռեսուրսների և նյութերի հասանելիությանը, ներառյալ՝ ծախսվող նյութեր, դեղորայք և տեղեկատվական թերթիկներ;
  • Ապահովել ծառայությունների մատուցման որակի ստանդարտների կատարումը:

Աշխատանք այցելուների հետ

  • Կառուցել վստահելի հարաբերություններ կենտրոնի հաճախորդների հետ՝ պահպանելով գաղտնիությունը;
  • Իրականացնել նախնական խորհրդատվություն և ուղղորդել համապատասխան մասնագետներին;
  • Մասնակցել կոնֆլիկտային իրավիճակների լուծմանը և միջադեպերի կանխմանը:

Համագործակցություն գործընկերների և համայնքի հետ

  • Հաստատել և պահպանել կապեր պետական կառույցների, բժշկական հաստատությունների և այլ ՀԿ-ների հետ;
  • Կազմակերպել համատեղ միջոցառումներ և նախաձեռնություններ՝ ուղղված խոցելի խմբերի աջակցությանը;
  • Ներկայացնել կենտրոնը տարածաշրջանային և ազգային ֆորումներում ու համաժողովներում:

Մոնիտորինգ և հաշվետվություն

  • Վարել այցելուների, տրամադրված ծառայությունների և կենտրոնի միջոցառումների հաշվառում;
  • Պատրաստել պարբերական հաշվետվություններ կազմակերպության ղեկավարության և դոնորների համար;
  • Վերլուծել կենտրոնի գործունեության տվյալները և առաջարկել բարելավման ուղիներ:

Անձնակազմի կառավարում

  • Ղեկավարել կենտրոնի թիմի աշխատանքը՝ ապահովելով աշխատակիցների ուսուցում և աջակցություն;
  • Վերահսկել աշխատակարգերի և պարտականությունների կատարումը;
  • Պարբերաբար անցկացնել թիմային հանդիպումներ՝ քննարկելու ընթացիկ խնդիրները և ծրագրերը:

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Կրթություն

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի, բժշկության, կառավարման կամ հարակից ոլորտներում կդիտվի որպես առավելություն։

Մասնագիտական փորձ

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հանրային առողջապահության, սոցիալական աջակցության կամ կառավարման ոլորտներում:
  • Նախկինում խոցելի խմբերի հետ աշխատանքի կամ ՀԿ-ներում գործունեության փորձը կդիտվի որպես առավելություն:

Հիմնական հմտություններ

Կենտրոնի աշխատանքի կազմակերպում

  • Կենտրոնի գործունեության արդյունավետ պլանավորման և համակարգման ունակություն:

Հաղորդակցություն

  • Հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ հարաբերությունների կառուցման ունակություն:

Անձնակազմի կառավարում

  • Թիմի մոտիվացիայի և ղեկավարության հմտություններ:

Վերլուծություն և հաշվետվություն

  • Տվյալների հավաքման և վերլուծության, ինչպես նաև որակյալ հաշվետվություններ պատրաստելու ունակություն:

Անհատական հատկանիշներ

  • Հաճախորդների նկատմամբ կարեկցանք և հարգանք:
  • Պատասխանատվություն և սթրեսակայունություն:
  • Կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքներին;
  • Զգայունություն և խոցելի խմբերի հետ աշխատանքի հմտություններ։

Հաջողության չափանիշներ

  • Drop-In կենտրոնի կայուն գործունեության ապահովում և այցելուների գոհունակություն:
  • Գործընկերների և տեղի համայնքի հետ արդյունավետ համագործակցություն:
  • Ծրագրի բոլոր նպատակների և խնդիրների ժամանակին կատարում:

Դիմելու ընթացակարգը — Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2026թ.-ի Փետրվարի 10-ը՝ հաստիքի/ծառայությունների մատուցման բաժնում ընտրելով համակարգող։ Հաջորդ դաշտում ընտրեք «DropIn կենտրոնի համակարգող Վանաձոր»։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆԸ ԿԱՊ ԿՀԱՍՏԱՏԻ ՄԻԱՅՆ ԸՆՏՐՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ

Տարածել:

ԳլխավորՄեր մասինԳործունեությունՆորություններՆորություն առանձին էջ
Դեպի հին կայք

© Հեղինակային իրավունք Dignity.NGO