
09 Հնվ. 2026
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈւՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2025թ․
2025 թվականին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, Առողջության պահպանման և ծառայությունների հասանելիության ապահովմանն ուղղված ռազմավարական ուղղության շրջանակներում, շարունակել է իրականացնել համապարփակ և թիրախային միջամտություններ՝ Հայաստանի խոցելի խմբերի շրջանում առողջապահական ծառայությունների հասանելիության մեծացման և ապահովման, ՄԻԱՎ-ի կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման ուղղորդման նպատակներով։
Տարվա ընթացքում կազմակերպության ՄԻԱՎ-ի կանխարգելման և հարակից առողջապահական ծառայություններից օգտվել են տասնյակ հազարավոր շահառուներ ՀՀ հիմնական (խոցելի) բնակչությունից, մասնավորապես՝ տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ (ՏՍՏ) և սեռական ծառայություն մատուցող կանայք (ՍԾԿ)։
Միաժամանակ իրականացվել է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ) հետազոտություն, այդ թվում՝ սիֆիլիսի դեպքերի բացահայտում, համապատասխան խորհրդատվություն և բուժում։
Կանխարգելման շրջանակում տրամադրվել են պահպանակներ և լուբրիկանտներ, ինչպես նաև իրականացվել են ՄԻԱՎ-ի նախակոնտակտային (PrEP) և հետկոնտակտային (PEP) կանխարգելման ուղղորդումներ։ Ծառայությունները մատուցվել են հավասարը հավասարին ձևաչափով, խտրականությունից զերծ, անվտանգ և վստահելի միջավայրում՝ նպաստելով շահառուների իրազեկվածության բարձրացմանը և առողջապահական ծառայություններում շարունակական ներգրավմանը։
2025թ․-ի ընթացքում տրամադրված ծառայությունների թվային պատկերը ներկայացված է ստորև՝
2025 թվականի արդյունքները ևս մեկ անգամ վկայում են, որ համայնքահեն մոտեցումները կարևոր դեր ունեն ՄԻԱՎ-ի համաճարակի դեմ պայքարի, խոցելի խմբերի առողջության պաշտպանության և հանրային առողջապահական համակարգի ամրապնդման գործում։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն շարունակելու է իր աշխատանքը՝ ընդլայնելով հասանելիությունը, բարձրացնելով իրազեկվածությունը, նվազեցնելով խարանը և խթանելով առողջապահական ծառայությունների ապահովումը ամբողջ Հայաստանում։
ԱՅԼ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ 2025թ․ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՍՏՈՐԵՎ`
Տարածել:












