[email protected]
logo

Մեր մասին

Մեր մասին

  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ
  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ

Գործունեություն

Գործունեություն

  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Հրապարակումներ

Հրապարակումներ

  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր
  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր

Մեր միջոցառումները

Մեր միջոցառումները

  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE
  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE

DropIn Center

DropIn Center

  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
propsContent.image_alt

05 Հնս. 2026

«ԴԻԳՆԻԹԻ» ՀԿ-ի շահառուները մասնակցեցին «Սեռավարակներն ու դրանց կանխարգելումը» թեմայով դասընթացին

2026թ․ հունիսի 5-ին «ԴԻԳՆԻԹԻ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի շրջանակներում կազմակերպվեց «Սեռավարակներն ու դրանց կանխարգելումը» թեմայով դասընթաց Երևանի Drop-In կենտրոնի շահառուների համար։

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին տրամադրել հիմնարար գիտելիքներ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ) վերաբերյալ, բարձրացնել իրազեկվածությունը դրանց փոխանցման ուղիների, կանխարգելման միջոցների և բուժման հնարավորությունների մասին, ինչպես նաև խթանել պատասխանատու վերաբերմունքը սեփական առողջության նկատմամբ։

Դասընթացի փորձագետն էր ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի Սեռավարակների բաժանմունքի վարիչ, մաշկաբան-սեռավարակաբան Արման Հովհաննիսյանը։ Նա ներկայացրեց սեռավարակների հիմնական տեսակները, դրանց ախտանշանները, փոխանցման ուղիները, կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումները։ Առանձին անդրադարձ կատարվեց նաև ՄԻԱՎ-ի կանխարգելման մեթոդներին, ներառյալ անվտանգ սեռական վարքագծի կարևորությանը և կանոնավոր հետազոտությունների անհրաժեշտությանը։

Դասընթացն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում․ մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրացնելու իրենց հետաքրքրող հարցերը և ստանալու մասնագիտական պարզաբանումներ։

Գիտակցելով, որ սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ (ՍՃՓՎ) ունենալու դեպքում ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը զգալիորեն բարձրանում է, «ԴԻԳՆԻԹԻ» Մարդասիրական ՀԿ-ն ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի շրջանակում համագործակցում է՝

  • Երևանում՝ ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի,
  • Վանաձորում՝ «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի,
  • Գյումրիում՝ «Ն. Մելիքյանի անվան №2 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի հետ։

Համագործակցության շրջանակներում ծրագրի շահառուները հնարավորություն ունեն ստանալու սեռավարակների վերաբերյալ անվճար խորհրդատվություն, հետազոտություն և բուժում։

logologo

Տարածել:

Image

07 Հլս. 2026

ՄԻԱՎ -ի կանխարգելման ծրագրերի արդյունքներ, հունվար-հունիս 2026թ․

Շատերի համար սա պարզապես թիվ է։
Մեզ համար՝ 49 մարդ, ովքեր ժամանակին իմացան իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին։
49 հնարավորություն՝ ժամանակին սկսել բուժումը։
49 հնարավորություն՝ պաշտպանելու սեփական և սիրելի մարդկանց առողջությունը։

Դիտել
Image

10 Հնս. 2026

ՄԻԱՎ -ի կանխարգելման ծրագրերի արդյունքներ, հունվար-մայիս 2026թ․

42 մարդ, ովքեր ժամանակին իմացան իրենց կարգավիճակի մասին։
42 հնարավորություն՝ սկսել բուժումը։
42 հնարավորություն՝ պաշտպանելու սեփական և սիրելի մարդկանց առողջությունը։

Դիտել
Image

18 Մյս. 2026

ՄԻԱՎ -ի կանխարգելման ծրագրերի արդյունքներ, հունվար-ապրիլ 2026թ․

Դիգնիթիի կողմից իրականացվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի արդյունքներ. Հունվար-ապրիլ, 2026թ․

Դիտել
Image

17 Մյս. 2026

Ամեն տարի մայիսի 3-րդ կիրակին աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օր

Այս օրը հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում այն մարդկանց, որոնց կյանքը խլեց ՁԻԱՀ-ը։
Սա նաև հիշեցում է, որ խարանն ու խտրականությունը դեռ շարունակում են խլել մարդկային կյանքեր՝ երբեմն ոչ պակաս, քան հենց հիվանդությունը։

Դիտել
Image

08 Ապր. 2026

ՄԻԱՎ -ի կանխարգելման ծրագրերի արդյունքներ, հունվար-մարտ 2026թ․

Դիգնիթիի կողմից իրականացվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի արդյունքներ. Հունվար-մարտ, 2026թ․

Հունվար-փեթրվար ամիսներին հետազոտվել են 3506 անձ։ Արդյունքում հայտնաբերվել է ՄԻԱՎ -ի 23 նոր դեպք։

Դիտել
Image

10 Մրտ. 2026

ՄԻԱՎ -ի կանխարգելման ծրագրերի արդյունքներ, հունվար-փետրվար 2026թ․

Թեստավորված անձանց քանակը՝ 1559
ՄԻԱՎ դրական դեպքեր՝ 13
Մենք շարունակում ենք անխափան աշխատել՝ աջակցելով խոցելի խմբերին և պայքարելով #ՄԻԱՎ -ի դեմ։

Դիտել
Image

04 Մրտ. 2026

Երբեմն մեկ փոքր քայլը կարող է մեծ նշանակություն ունենալ քո առողջության համար։

Checkpoint-ը հնարավորություն է տալիս հետազոտվել մինչև ուշ ժամեր՝ «ԴԻԳՆԻԹԻ» Մարդասիրական ՀԿ-ի գլխամասային գրասենյակ, Երևան, Թումանյան 10, մինչև ժամը 01:00

Դիտել
Image

13 Փտվ. 2026

ՄԻԱՎ -ի կանխարգելման ծրագրերի արդյունքներ, հունվար 2026թ․

Մենք շարունակում ենք անխափան աշխատել՝ աջակցելով խոցելի խմբերին և պայքարելով ՄԻԱՎ -ի դեմ։

Դիտել
Image

12 Փտվ. 2026

Գլոբալ հիմնադրամի և առողջապահության նախարարության ներկայացուցիչների այցը ԴԻԳՆԻԹԻ

Այցի շրջանակում պատվիրակությունը այցելեց նաև Երևանի ԴրոփԻն կենտրոն, որտեղ ծանոթացավ կենտրոնի առօրյա գործունեությանը, ծառայությունների մատուցման գործընթացին և զրուցեց կենտրոնի այցելուների հետ։

Դիտել
Image

05 Փտվ. 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Դիգնիթի» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ կազմակերպության կանոնադրական նպատակների և իրականացվող ծրագրերի շրջանակում տրամադրում է հետևյալ աջակցությունը․

Դիտել
Image

12 Հնվ. 2026

ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի 2026թ.-ի առաջին ժողովը

«Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպության երևանյան գրասենյակում տեղի ունեցավ ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի 2026 թվականի առաջին ժողովը՝ ծրագրերի ծառայություն մատուցող աութրիչների մասնակցությամբ։

Դիտել
Image

09 Հնվ. 2026

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈւԹՅՈւՆ 2025

Դիտել
ԳլխավորՄեր մասինԳործունեությունՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐՆորություն առանձին էջ
Դեպի հին կայք

© Հեղինակային իրավունք Dignity.NGO