
10 Հնս. 2026
ՄԻԱՎ -ի կանխարգելման ծրագրերի արդյունքներ, հունվար-մայիս 2026թ․
Շատերի համար սա պարզապես թիվ է։ Մեզ համար՝ 42 մարդ, որոնց կյանքը փոխվեց մեկ թեստի արդյունքում։
42 մարդ, ովքեր ժամանակին իմացան իրենց կարգավիճակի մասին։
42 հնարավորություն՝ սկսել բուժումը։
42 հնարավորություն՝ պաշտպանելու սեփական և սիրելի մարդկանց առողջությունը։
Բայց այս պատմությունը միայն հայտնաբերված դեպքերի մասին չէ։
Այն նաև 6,290 մարդու մասին է, ովքեր հաղթահարեցին վախը և ընտրեցին թեստավորումը։
Այն մարդկանց մասին է, ովքեր ընտրեցին PrEP-ը և PEP-ը՝ իրենց առողջությունը պաշտպանելու համար։
Այն մարդկանց մասին է, ովքեր հասանելիություն ստացան անհրաժեշտ ծառայություններին և աջակցությանը։
Յուրաքանչյուր թեստ կարող է փոխել կյանք։ Յուրաքանչյուր տեղեկացված որոշում կարող է կանխել նոր վարակ։
Յուրաքանչյուր մարդ արժանի է առողջ և անվտանգ ապագայի։
Ներկայացնում ենք «ԴԻԳՆԻԹԻ» Մարդասիրական ՀԿ-ի 2026 թվականի հունվար–մայիս ամիսների գործունեության հիմնական արդյունքները։
Որովհետև վիճակագրության հետևում միշտ մարդիկ են։ Մարդիկ՝ իրենց պատմություններով, հույսերով և ապագայով։
Տարածել:












