
04 Մրտ. 2026
Երբեմն մեկ փոքր քայլը կարող է մեծ նշանակություն ունենալ քո առողջության համար։
Հիշեցնում ենք, որ «ԴԻԳՆԻԹԻ» Մարդասիրական ՀԿ-ում հասանելի է ՄԻԱՎ-ի արագ, անանուն և անվճար հետազոտություն։
Թեստավորումը տևում է ընդամենը մի քանի րոպե, իսկ արդյունքը կարող է կարևոր լինել քո առողջության և ապագայի համար։
ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի շահառուները կարող են անցնել ՄԻԱՎ-ի թեստավորում ՀՀ ամբողջ տարածքում՝ ընտրելով աութրիչին։
Մեր թիմին կարող եք ծանոթանալ այստեղ՝
https://dignity.ngo/am/about-us/our-team
«ԴԻԳՆԻԹԻ» Մարդասիրական ՀԿ-ի ծառայությունները հասանելի են նաև կազմակերպության DropIn կենտրոններում՝
📍 Երևան՝ DropIn կենտրոն
📍 Գյումրի՝ DropIn կենտրոն
📍 Վանաձոր՝ DropIn կենտրոն
Իսկ Checkpoint-ը հնարավորություն է տալիս հետազոտվել մինչև ուշ ժամեր՝
«ԴԻԳՆԻԹԻ» Մարդասիրական ՀԿ-ի գլխամասային գրասենյակ, Երևան, Թումանյան 10, մինչև ժամը 01:00
Սա հնարավորություն է տալիս թեստավորվել նաև նրանց, ովքեր օրվա ընթացքում չեն հասցնում այցելել։
Մեր ծառայությունները
• Հավասարը հավասարին սկզբունքով նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն ՄԻԱՎ-ի վերաբերյալ։
• Անվճար և արագ ՄԻԱՎ-ի թեստավորում շահառուի նախընտրած վայրում՝ ապահովելով հարմարավետություն և լիարժեք գաղտնիություն։
• ՄԻԱՎ-ի կանխարգելիչ նյութերի տրամադրում՝ պահպանակներ և լուբրիկանտներ։
• Ուղեգրում և ուղեկցում «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ՝ նախնական դրական արդյունքի դեպքում, կարգավիճակի հաստատման և բուժման ու խնամքի ծառայություններում ընդգրկվելու նպատակով։
• Ուղեգրում սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վերաբերյալ խորհրդատվության, հետազոտության և բուժման ծառայությունների համար (հայտնաբերման դեպքում բուժումն իրականացվում է անվճար)։
• Ուղեգրում ՄԻԱՎ-ի Նախակոնտակտային Կանխարգելման և ՄԻԱՎ-ի Հետկոնտակտային Կանխարգելման ծառայությունների ստացման համար՝ ապահովելով շահառուների պաշտպանվածությունը ինչպես պլանավորված, այնպես էլ արտակարգ իրավիճակներում։
Մեր մասնագետները գործում են վստահության, հարգանքի և գաղտնիության սկզբունքներով՝ յուրաքանչյուրին տրամադրելով անհատականացված և անվտանգ ծառայություններ։
Գրանցվիր
📞 Զանգահարիր՝ +374 55 478980
🌐 Մեր մյուս ծառայություններին կարող եք ծանոթանալ՝ www.dignity.ngo
Տարածել:












