[email protected]
logo

Մեր մասին

Մեր մասին

  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ
  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ

Գործունեություն

Գործունեություն

  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
Նորություններ
Նորություններ

Հրապարակումներ

Հրապարակումներ

  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր
  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր

Մեր միջոցառումները

Մեր միջոցառումները

  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE
  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE

DropIn Center

DropIn Center

  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
propsContent.image_alt

03 Ապր. 2026

ԴԻԳՆԻԹԻՆ 28 տարեկան է

Այսօր նշում ենք ԴԻԳՆԻԹԻ Մարդասիրական հասարակական կազմակերպության գործունեության 28 տարին՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը, առողջության պահպանմանը, կարողությունների զարգացմանը, սոցիալական աջակցությանը, արժանապատվության և խոցելի խմբերի շահերի պաշտպանությանը։

Կազմակերպության գործունեությունը տարիների ընթացքում կառուցվել է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների համընդհանուր սկզբունքների վրա՝ առաջնորդվելով միջազգային իրավունքի առանցքային փաստաթղթերով, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով և Եվրոպական կոնվենցիաներով։

ԴԻԳՆԻԹԻ-ն իր աշխատանքով նպաստում է իրավունքի գերակայության ամրապնդմանը, խտրականության բացառմանը, հանրային առողջության պահպանմանը, սոցիալական բարեկեցության և արդարության առաջխաղացմանը։

28 տարիների ընթացքում կազմակերպությունը ձևավորել է վստահելի և պատասխանատու դերակատարում քաղաքացիական հասարակության համակարգում՝ իրականացնելով մոնիթորինգ, իրավապաշտպան գործունեություն, հանրային իրազեկում և շահերի պաշտպանություն՝ հատկապես խոցելի և մարգինալացված խմբերի համար։

ԴԻԳՆԻԹԻ-ն հետևողականորեն աջակցում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և ազգային մեխանիզմների կիրառմանը՝ նպաստելով պետության կողմից ստանձնած պարտավորությունների իրականացմանը և հաշվետվողականության բարձրացմանը։

Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների, միջազգային կազմակերպությունների և բոլոր աջակիցների ներդրումը, որոնց հետ համագործակցությամբ հնարավոր է դարձել հասնել տեսանելի և կայուն արդյունքների։

Այս կարևոր տարեդարձը ոչ միայն անցած ճանապարհի գնահատման առիթ է, այլև վերահաստատում՝ շարունակելու մեր առաքելությունը՝ ի նպաստ ներառական, առողջ, արժանապատիվ և իրավահավասար հասարակության ձևավորմանը՝ մարդու իրավունքների պաշտպանության, որակյալ և հասանելի առողջապահական ծառայությունների ապահովման, կարողությունների զարգացման, սոցիալական աջակցության համապարփակ ծրագրերի և համակարգային փոփոխություններին ուղղված գործողությունների միջոցով։

Տարածել:

Image

30 Ապր. 2026

«Դիգնիթի»-ն միացել է համագործակից իրավապաշտպան կազմակերպությունների բաց նամակին՝ ուղղված Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Անտոնիու Կոշտային

Իրավապաշտպան կազմակերպությունները բաց նամակով դիմել են Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Անտոնիու Կոշտային

Դիտել
Image

14 Ապր. 2026

Եվրոպայի խորհրդի ուղերձը՝ որպես պատասխանատվության հստակ ազդակ Հայաստանի համար

«Դիգնիթի» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը (ԴԻԳՆԻԹԻ) բարձր է գնահատում Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված նամակը՝ այն դիտարկելով որպես սկզբունքային և ժամանակին ուղերձ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ոլորտում։

Դիտել
Image

06 Փտվ. 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դիգնիթին և գործընկեր 19 իրավապաշտպան կազմակերպություններ դիմում են ԱՄՆ փոխնախագահին:
Նամակի հիմքում Բաքվում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցն է։

Դիտել
Image

06 Փտվ. 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն Ոստիկանական բռնությունների և արդյունավետ քննության բացակայության վերաբերյալ

Դիտել
ԳլխավորՄեր մասինԳործունեությունՆորություններՆորություն առանձին էջ
Դեպի հին կայք

© Հեղինակային իրավունք Dignity.NGO