[email protected]
logo

Մեր մասին

Մեր մասին

  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ
  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ

Գործունեություն

Գործունեություն

  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
Նորություններ
Նորություններ

Հրապարակումներ

Հրապարակումներ

  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր
  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր

Մեր միջոցառումները

Մեր միջոցառումները

  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE
  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE

DropIn Center

DropIn Center

  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
propsContent.image_alt

14 Ապր. 2026

Եվրոպայի խորհրդի ուղերձը՝ որպես պատասխանատվության հստակ ազդակ Հայաստանի համար

«Դիգնիթի» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը (ԴԻԳՆԻԹԻ) բարձր է գնահատում Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված նամակը՝ այն դիտարկելով որպես սկզբունքային և ժամանակին ուղերձ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ոլորտում։

Նամակում բարձրացված հարցերը չեն սահմանափակվում դիտարկումներով․ դրանք ուղղակիորեն մատնանշում են այն համակարգային բացերը, որոնք շարունակում են խոչընդոտել մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությանը Հայաստանում։ Մասնավորապես, խտրականության դեմ համապարփակ օրենսդրության բացակայությունը և խոցելի խմբերի պաշտպանության ոչ բավարար մակարդակը շարունակում են մնալ չլուծված խնդիրներ։

Այս համատեքստում Եվրոպայի Խորհրդի ուղերձը պետք է ընկալվի ոչ թե որպես արտաքին գնահատական, այլ որպես հստակ հիշեցում Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների մասին։ Մարդու իրավունքների, օրենքի գերակայության և հավասարության սկզբունքները ենթակա չեն ընտրողական կիրառման։

ԴԻԳՆԻԹԻՆ ընդգծում է, որ ներկայիս փուլում անհրաժեշտ է անցում հայտարարություններից դեպի չափելի և հաշվետու գործողությունների։ Մասնավորապես՝

  • ընդունել խտրականության դեմ համապարփակ և կիրառելի օրենսդրություն՝ ՍԿԳԻ-ն ներառելով որպես պաշտպանված հիմք,
  • ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ խոցելի խմբերի համար,
  • երաշխավորել պետական մարմինների կողմից մարդու իրավունքների ստանդարտների հետևողական կիրարկումը,
  • ձևավորել թափանցիկ և հաշվետու գործընթացներ՝ միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում։

Միջազգային կառույցների կողմից բարձրացված հարցերը հնարավորություն են՝ վերանայելու առկա քաղաքականությունները և ամրապնդելու իրավական և ինստիտուցիոնալ համակարգերը։ Սակայն դրանց անտեսումը կամ ձևական արձագանքը միայն խորացնելու է առկա խնդիրները և կվնասի Հայաստանի ժողովրդավարական հեղինակությանը։

ԴԻԳՆԻՆԹԻՆ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ համագործակցելու պետական մարմինների և միջազգային գործընկերների հետ՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը՝ համապատասխան եվրոպական չափանիշներին։

Միևնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ բարձրացված հարցերը կստանան հստակ, ժամանակացույցով պայմանավորված, հրապարակային արձագանք՝ ուղեկցվելով գործնական ու հասցեական քայլերով՝ ուղղված բոլոր խոցելի խմբերի, այդ թվում ԼԳԲՏՔԻ անձանց պաշտպանությանը, և զերծ մնալով խուսափողական և ընդհանրացված քաղաքականությունից։

Տարածել:

Image

30 Ապր. 2026

«Դիգնիթի»-ն միացել է համագործակից իրավապաշտպան կազմակերպությունների բաց նամակին՝ ուղղված Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Անտոնիու Կոշտային

Իրավապաշտպան կազմակերպությունները բաց նամակով դիմել են Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Անտոնիու Կոշտային

Դիտել
Image

03 Ապր. 2026

ԴԻԳՆԻԹԻՆ 28 տարեկան է

Այսօր նշում ենք ԴԻԳՆԻԹԻ մարդասիրական հասարակական կազմակերպության գործունեության 28 տարին՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը, առողջության պահպանմանը, կարողությունների զարգացմանը, սոցիալական աջակցությանը, արժանապատվության և խոցելի խմբերի շահերի պաշտպանությանը։

Դիտել
Image

06 Փտվ. 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դիգնիթին և գործընկեր 19 իրավապաշտպան կազմակերպություններ դիմում են ԱՄՆ փոխնախագահին:
Նամակի հիմքում Բաքվում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցն է։

Դիտել
Image

06 Փտվ. 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն Ոստիկանական բռնությունների և արդյունավետ քննության բացակայության վերաբերյալ

Դիտել
ԳլխավորՄեր մասինԳործունեությունՆորություններՆորություն առանձին էջ
Դեպի հին կայք

© Հեղինակային իրավունք Dignity.NGO