
09 Հնվ. 2026
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈւՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2025Թ․
Մարդասիրական աջակցության ռազմավարական ուղղության շրջանակներում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն տրամադրում է համապարփակ մարդասիրական աջակցության փաթեթ, որը ներառում է սոցիալական, հոգեբանական, ժամանակավոր կացարանի և այլ անհրաժեշտ աջակցություն։
2025թ․-ի ընթացքում տրամադրվել է
- Առաջին անհրաժեշտության պարագաների սոցիալական աջակցություն խոցելի խմբերի ներկայացուցիչ փախստականներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի ուժով տեղահանված անձանց։ Տրամադրվել է հագուստ, հիգիենիկ փաթեթներ, ջեռուցիչներ, անկողնային պարագաներ և այլն (տեսանյութ)։
- Ժամանակավոր կացարան Հայաստանում գտնվող փախստականների և ապաստան հայցողների համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց մշտական բնակության վայրը և գտնվել են խոցելի իրավիճակում։
- Հոգեբանական աջակցություն՝ուղղված աջակցելու խոցելի խմբերի այն ներկայացուցիչներին, ովքեր հայտնվել են ճգնաժամային կամ սթրեսային իրավիճակում։ Տրամադրված աջակցությունը նպաստել է շահառուների հոգեկան առողջության կայունացմանը, տրավմայի հաղթահարմանը, ինչպես նաև ինքնավստահության և ինքնուրույնության վերականգնմանը։
Մարդասիրական աջակցության շնորհիվ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հնարավորություն է տվել ՀՀ խոցելի խմբերին, փախստականներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, ստանալ սոցիալական, հոգեբանական և ժամանակավոր կացարանի աջակցություն։ Շահառուներին տրամադրվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, անվտանգ կացարան և հոգեբանական աջակցություն՝ նպաստելով ավելի քան 800 շահառուի սոցիալական ապահովությանը և ներառմանը։
ԱՅԼ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ 2025թ․ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՍՏՈՐԵՎ`
Տարածել:







