
27 Ապր. 2026
«Դիգնիթի» ՀԿ-ն մասնակցել է աջակցող ցանցի ֆորումին
2026 թվականի ապրիլի 27-ին «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ ներկայացուցիչները մասնակցել են Միասնական սոցիալական ծառայության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի տարածքային կենտրոնում կազմակերպված հանդիպում-աջակցող ցանցի ֆորումին։
Ֆորումը նպատակ ուներ համախմբել ոլորտում գործող կազմակերպություններին՝ ներկայացնելու իրենց կողմից իրականացվող ծրագրերը, քննարկելու սոցիալական բնույթի հրատապ խնդիրները, ինչպես նաև փոխանակելու փորձ և ներկայացնելու համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ։
Հանդիպման ընթացքում «Դիգնիթի» ՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը։
Քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել նաև ոլորտում առկա մարտահրավերներին, ներկայացվել են համագործակցության ինչպես հաջողված, այնպես էլ խնդիրներով ուղեկցված դեպքերի օրինակներ, ինչպես նաև քննարկվել է հետագա համագործակցությունը։
«Դիգնիթի» ՀԿ-ն կարևորում է նման հարթակների դերը՝ որպես համագործակցության ընդլայնման և սոցիալական խնդիրների արդյունավետ լուծման կարևոր միջոց։
Տարածել:







