
08 Հոկ. 2025
Ընդունվում են ժամանակավոր կացարանի հայտեր
Տեղեկացնում ենք, որ «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ում գործում է ժամանակավոր կացարան Հայաստանում գտնվող ԼԳԲՏՔԻ փախստականների և ապաստան հայցողների համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց մշտական բնակության վայրը և այժմ գտնվում են խոցելի իրավիճակում։
Մեր նպատակն է ապահովել նրանց համար անվտանգ և պաշտպանված միջավայր, որտեղ հնարավոր կլինի ստանալ ժամանակավոր բնակության պայմաններ։
Ով կարող է դիմել
ԼԳԲՏՔԻ անձինք, ովքեր
- ունեն փախստականի կարգավիճակ,
- հանդիսանում են ապաստան հայցող (դիմել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ փախստականի կարգավիճակի համար),
- հեռացել են իրենց երկրից՝ սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության (ՍԿԳԻ) հիմքով խարանի և խտրականության, քրեականացման, քաղաքական և ոչ քաղաքական հետապնդումների պատճառով, որը պետք է լինի ապացուցելի,
- 2023թ․-ին բռնի ուժով տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից /Արցախից/։
- Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում /Արցախում/ ենթարկվել/ում են ՍԿԳԻ հիմքով խտրականության, բռնության և հետապնդումների:
Կացարանի ծառայություններից օգտվելու համար՝ դիմորդը պետք է համապատասխանի վերոնշյալ պայմաններից առնվազն երկուսին։
Կացարանին դիմելու համար՝ խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Դիմումները կդիտարկվեն և հաստատված դիմումատուների հետ կապ կհաստատվի դիմումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ն հանձնառու է նպաստել ԼԳԲՏՔԻ փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանը և նրանց արժանապատիվ կեցության ապահովմանը։
Տարածել:







