
30 Հնս. 2026
Մեկնարկում է արդարության հասանելիություն բոլոր մարզերում ծրագիրը
2026 թ. հուլիսի 1-ից «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ն մեկնարկում է «Արդարության հասանելիություն բոլոր մարզերում» ծրագիրը՝ անվճար իրավական և արագ արձագանքման աջակցություն Հայաստանի բոլոր մարզերի համար։
|
Ո՞վ կարող է դիմել |
|
Ապաստան հայցողներ, միգրանտներ, խտրականության ենթարկվածներ և այլ խոցելի անձինք՝ ամբողջ Հայաստանից։ |
|
Ի՞նչ ծառայություններ են հասանելի |
||
|
Իրավախորհրդատվություն, միգրացիայի, խտրականության և այլ հարցերով |
Արագ արձագանք ձեր առաջնային կարիքներին՝ ժամանակավոր կացարան, բժշկական օգնություն, սննդի աջակցություն և այլն։ |
Ուղղորդում՝ առողջապահական, ՄԻԱՎ-ի կանխարգելման, սոցիալական և հոգեբանական ծառայություններից օգտվելու համար։ |
Ծառայություններն անվճար են։
Ձեր դիմումին կպատասխանենք 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Տարածել:







