[email protected]
logo

Մեր մասին

Մեր մասին

  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ
  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ

Գործունեություն

Գործունեություն

  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Հրապարակումներ

Հրապարակումներ

  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր
  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր

Մեր միջոցառումները

Մեր միջոցառումները

  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE
  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE

DropIn Center

DropIn Center

  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
propsContent.image_alt

24 Հնս. 2026

Ազատազրկված անձանց կարողությունների զարգացման դասընթաց ՀՀ ԱՆ «ԱՐՄԱՎԻՐ» ՔԿՀ-ում

2026թ․ի հունիսի 24-ին «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի (Դիգնիթի ՀԿ) կողմից իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրի շրջանակներում մեկնարկեց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) ազատազրկված անձանց կարողությունների զարգացման դասընթացների շարքը, որոնց նպատակն է տեղեկատվական կրթական դասընթացների միջոցով զարգացնել ՀՀ ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց կարողությունները և առաջնորդությունը ՄԻԱՎ-ի, հեպատիտների, տուբերկուլոզի, մեթադոնային փոխարինող բուժման և առողջության իրավունքի ոլորտներում, տրամադրել կրթատեղեկատվական ու կանխարգելիչ նյութեր։

logologo

Առաջին դասընթացը տեղի ունեցավ ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Դասընթացը մեկնարկեց Դիգնիթի ՀԿ-ի ներկայացուցիչ Անահիտ Մկրտչյանի ողջույնի խոսքով, ով ընդգծեց առողջության իրավունքի իրացման կարևորությունը քրեակատարողական հիմնարկներում։

ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Գագիկ Ասլանյանը ներկայացրեց դասընթացի առաջին երկու թեմաները՝ «ՄԻԱՎ և ՁԻԱՀ․ Փոխանցման ուղիներ, կանխարգելում և ՀՌՎ բուժում», «Հեպատիտներ»։

Այնուհետև Երևանի «Արաբկիր» առողջության կենտրոնի բժիշկ - ֆթիզիատր Նաիրա Խաչատրյանը խոսեց տուբերկուլոզի փոխանցման ուղիների, հիմնական ախտանիշների և կանխարգելման միջոցառումների մասին՝ կարևորելով հիվանդության վաղ հայտնաբերման նշանակությունը։

Դասընթացի հաջորդ հատվածում «Կախվածություններ և հանրային առողջություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նարկոլոգ Աննա Ասատրյանը ներկայացրեց հոգեներգործուն նյութերի, թմրամիջոցների օգտագործման հետևանքները, վնասի նվազեցման մոտեցումները և մեթադոնային փոխարինող բուժման ծրագրերի նշանակությունը։

Դասընթացի վերջին թեման՝ «Առողջության իրավունք․ առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովումը ազատազրկված անձանց շրջանում», ներկայացրեց Դիգնիթի ՀԿ փաստաբան Անահիտ Մկրտչյանը՝ անդրադառնալով ազատազրկված անձանց առողջության իրավունքի ազգային և միջազգային երաշխիքներին, ինչպես նաև առողջապահական ծառայությունների հասանելիության առկա մարտահրավերներին։

Դասընթացի ավարտին կազմակերպվեց հարց ու պատասխան, ամփոփվեցին հիմնական թեմաները, ինչպես նաև մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ։ Այնուհետև, անցկացվեցին նաև անհատական խորհրդատվություններ, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ մասնագիտական աջակցություն և պատասխաններ իրենց հուզող հարցերին։

«Դիգնիթի» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը շարունակելու է իր գործունեությունը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, հանրային առողջության հասանելիության ապահովմանը, սոցիալական արդարությանը, խոցելի խմբերի աջակցությանը ու հզորացմանը։

Դասընթացների շարքն իրականացվում է «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի կողմից՝ համագործակցելով ՀՀ արդարադատության նախարարության, քրեակատարողական ծառայության, քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հետ՝ ՀՀ Առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն« ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ։

Տարածել:

Image

08 Հլս. 2026

Ազատազրկված անձանց կարողությունների զարգացման հերթական դասընթացը տեղի ունեցավ ՀՀ ԱՆ «ՆՈւԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ-ում

2026թ․ի հուլիսի 8-ին «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի (Դիգնիթի) կողմից իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) ազատազրկված անձանց կարողությունների զարգացման հերթական դասընթացը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Դիտել
Image

25 Հնս. 2026

Սթրեսի կառավարման հոգեբանական դասընթաց Երևանի Drop-In կենտրոնում

2026 թվականի հունիսի 25-ին «ԴԻԳՆԻԹԻ» Մարդասիրական ՀԿ-ի Երևանի Drop-In կենտրոնում տեղի ունեցավ հոգեբանական դասընթաց՝ «Սթրեսի կառավարում» թեմայով։

Դիտել
Image

18 Հնս. 2026

ՄԻԱՎ-ի վերաբերյալ օրենսդրական կարգավորումներ և իրավունքների պաշտպանություն․ դասընթաց FriendlYerevan Drop-In կենտրոնում

2026 թվականի հունիսի 18-ին «ԴԻԳՆԻԹԻ» Մարդասիրական ՀԿ-ի FriendlYerevan Drop-In կենտրոնում տեղի ունեցավ դասընթաց-քննարկում՝ նվիրված ՄԻԱՎ-ի վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությանը։

Դիտել
Image

17 Հնս. 2026

Իսկ դու գիտե՞ս՝ ինչ անել, եթե սեռական հարաբերությունից հետո անհանգստացած ես քո առողջության համար։

2026 թվականի հունիսի 17-ին Երևանի Drop-In կենտրոնում «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց բաց և ինտերակտիվ հանդիպում, որը վարեց կազմակերպության ՄԻԱՎ-ի և սեռական առողջության մասնագետ Լևոն Չիլինգարյանը։

Դիտել
Image

10 Հնս. 2026

ՄԻԱՎ-ի կանխարգելման նորարարություններն ու առողջապահական հնարավորությունները՝ Վանաձորի DropIn կենտրոնում

2025 թ․ հունիսին Վանաձորի DropIn կենտրոնում անցկացվեց տեղեկատվական դասընթաց, որը նվիրված էր ՄԻԱՎ-ի կանխարգելման նորարարություններին, հեպատիտների դեմ պայքարին և առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։

Դիտել
Image

05 Հնս. 2026

«Իմ ձայնը կարևոր է»․ քննարկում Տավուշի մարզում

2026 թ.-ի հունիսի 5-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում տեղի ունեցավ ևս մեկ տեղեկատվական փորձի փոխանակման հանդիպում՝ «Իմ ձայնը կարևոր է․ երիտասարդների ներառական, ժողովրդավարական մասնակցությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին» ծրագրի շրջանակներում։

Դիտել
Image

04 Հնս. 2026

«Իմ ձայնը կարևոր է»․ քննարկում Սյունիքի և Արմավիրի մարզերում

2026 թ.-ի հունիսի 4-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և Արմավիրի մարզի Հոկտեմբերյան քաղաքում տեղի ունեցան տեղեկատվական փորձի փոխանակման հանդիպումներ՝ «Իմ ձայնը կարևոր է․ երիտասարդների ներառական, ժողովրդավարական մասնակցությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին» ծրագրի շրջանակներում։

Դիտել
Image

03 Հնս. 2026

Իրավունք՝ առողջ ապագայի համար | Գյումրի

2026 թվականի հունիսին «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի Գյումրիի Dropn կենտրոնում կազմակերպվեց դասընթաց՝ նվիրված առողջության իրավունքին։ Սեմինարը վարեց իրավաբան Շուշան Խնկոյանը, ով մատչելի և պրակտիկ ձևով ներկայացրեց առողջության իրավունքի էությունը, դրա օրենսդրական հիմքերը, ինչպես նաև այն գործիքակազմը, որով յուրաքանչյուր քաղաքացի կարող է պաշտպանել իր իրավունքները առողջապահական համակարգում։

Դիտել
Image

03 Հնս. 2026

«Իմ ձայնը կարևոր է»․ մասնակցային քննարկում Գյումրիում և Լոռիում

2026 թվականի հունիսի 3-ին Գյումրի և Լոռի մարզերում անցկացվեցին հերթական տեղեկատվական և փորձի փոխանակման հանդիպումները՝ «Իմ ձայնը կարևոր է․ երիտասարդների ներառական, ժողովրդավարական մասնակցությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին» ծրագրի շրջանակներում։

Դիտել
Image

01 Հնս. 2026

«Իմ ձայնը կարևոր է»․ քննարկում Կոտայքի մարզում

2026 թ.-ի հունիսի 1-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղի ունեցավ ևս մեկ տեղեկատվական փորձի փոխանակման հանդիպում՝ «Իմ ձայնը կարևոր է․ երիտասարդների ներառական, ժողովրդավարական մասնակցությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին» ծրագրի շրջանակներում։

Դիտել
Image

31 Մյս. 2026

«Իմ ձայնը կարևոր է»․ քննարկում Արարատի մարզում

«Իմ ձայնը կարևոր է»․ Արարատի մարզի երիտասարդները քննարկեցին մեդիագրագիտություն, ապատեղեկատվության կանխարգելումը և ժողովրդավարական մասնակցությունը

Դիտել
Image

30 Մյս. 2026

«Իմ ձայնը կարևոր է»․ քննարկում Արագածոտնի մարզում

«Իմ ձայնը կարևոր է»․ Արագածոտնի մարզի երիտասարդները քննարկեցին մեդիագրագիտությունն ու ակտիվ քաղաքացիական մասնակցությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

Դիտել
ԳլխավորՄեր մասինԳործունեությունՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐՆորություն առանձին էջ
Դեպի հին կայք

© Հեղինակային իրավունք Dignity.NGO