
03 Հնս. 2026
«Իմ ձայնը կարևոր է»․ մասնակցային քննարկում Գյումրիում և Լոռիում
2026 թվականի հունիսի 3-ին Գյումրի և Լոռի մարզերում անցկացվեցին հերթական տեղեկատվական և փորձի փոխանակման հանդիպումները՝ ,Իմ ձայնը կարևոր է․ երիտասարդների ներառական, ժողովրդավարական մասնակցությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններինե ծրագրի շրջանակներում։
Հանդիպումները վարեցին ծրագրի վերապատրաստման դասընթացի մասնակիցներ Արթուր Անդրեասյանը և Անի Աշչյանը, ովքեր երիտասարդների հետ կիսվեցին դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքներով, փորձառությամբ և գործնական հմտություններով։
Հանդիպումների ընթացքում մասնակիցները քննարկեցին մեդիագրագիտության կարևորությունը, ապատեղեկատվության տարածման հետևանքներն ու դրա կանխարգելման արդյունավետ միջոցները, ինչպես նաև երիտասարդների ներգրավվածության նշանակությունը ժողովրդավարական գործընթացներում և հասարակական կյանքում։
Երիտասարդները ծանոթացան տեղեկատվության հավաստիության գնահատման և փաստերի ստուգման գործիքներին, անդրադարձան սոցիալական մեդիայի ազդեցությանը հանրային կարծիքի ձևավորման վրա և քննարկեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին տեղեկացված ու պատասխանատու մասնակցության կարևորությունը։



Հանդիպումներն անցկացվեցին ինտերակտիվ և մասնակցային ձևաչափով, ինչը նպաստեց ակտիվ քննարկումներին, փորձի փոխանակմանը և համատեղ ուսուցմանը։
Մասնակիցներին տրամադրվեցին նաև ծրագրի շրջանակներում մշակված և տպագրված տեղեկատվական նյութեր՝ ընտրական գործընթացների, ընտրական իրավունքների, մարդու իրավունքների և հավասարության, մեդիագրագիտության, ապատեղեկատվության կանխարգելման և քաղաքացիական մասնակցության վերաբերյալ։



Ծրագիրն իրականացվում է ,Դիգնիթիե մարդասիրական հասարակական կազմակերպության կողմից՝ New Democracy Fund-ի ֆինանսական աջակցությամբ։
Տարածել:












