
30 Մյս. 2026
«Իմ ձայնը կարևոր է»․ քննարկում Արագածոտնի մարզում
2026 թ.-ի մայիսի 30 ին Արագածոտնի մարզի Արայի գյուղում տեղի ունեցավ հերթական տեղեկատվական փորձի փոխանակման հանդիպումը՝ ,Իմ ձայնը կարևոր է․ երիտասարդների ներառական, ժողովրդավարական մասնակցությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններինե ծրագրի շրջանակներում։
Հանդիպումը վարեց ծրագրի շրջանակներում իրականացրած վերապատրաստման դասընթացի մեկ այլ մասնակից Անահիտ Գասպարյանը, ով երիտասարդների հետ կիսվեց դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքներով, գործնական հմտություններով և փորձով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց մեդիագրագիտությանը, ապատեղեկատվության ազդեցությանը և դրա կանխարգելման ուղիներին, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացներում երիտասարդների մասնակցության կարևորությանը։
Մասնակիցները ծանոթացան տեղեկատվության ստուգման և վերլուծության տարբեր գործիքների, քննարկեցին սոցիալական մեդիայի դերը հանրային կարծիքի ձևավորման գործում և խոսեցին առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում երիտասարդների պատասխանատու մասնակցության մասին։


Հանդիպումն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով՝ խրախուսելով երիտասարդների միջև ակտիվ երկխոսությունը, փորձի փոխանակումն ու համագործակցային ուսուցումը։
Հանդիպման ընթացքում մասնակիցներին տրամադրվեցին ծրագրի շրջանակներում պատրաստված տեղեկատվական նյութեր՝ ընտրական գործընթացի, ընտրական իրավունքի, մարդու իրավունքների և հավասարության, մեդիագրագիտության, ապատեղեկատվության կանխարգելման և քաղաքացիական մասնակցության թեմաներով։
Ծրագիրն իրականացվում է Dignity Humanitarian NGO-ի կողմից՝ New Democracy Fund-ի ֆինանսական աջակցությամբ։
Տարածել:












