
25 Հնս. 2026
Սթրեսի կառավարման հոգեբանական դասընթաց Երևանի Drop-In կենտրոնում
2026 թվականի հունիսի 25-ին «ԴԻԳՆԻԹԻ» Մարդասիրական ՀԿ-ի Երևանի Drop-In կենտրոնում տեղի ունեցավ հոգեբանական դասընթաց՝ «Սթրեսի կառավարում» թեմայով։
Դասընթացը վարեց «ԴԻԳՆԻԹԻ» Մարդասիրական ՀԿ-ի հոգեբան Թամարա Դանիելյանը, ով մասնակիցներին ներկայացրեց սթրեսի առաջացման հիմնական պատճառները, դրա ազդեցությունը մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության վրա, ինչպես նաև արդյունավետ մեթոդներ՝ առօրյա կյանքում սթրեսը հաղթահարելու և հոգեկան բարեկեցությունը պահպանելու համար։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու ինտերակտիվ քննարկումների, կիսվելու սեփական փորձով և ծանոթանալու տարբեր գործնական վարժությունների, որոնք նպաստում են հուզական լարվածության նվազեցմանը և ինքնակարգավորման հմտությունների զարգացմանը։
«ԴԻԳՆԻԹԻ» Մարդասիրական ՀԿ-ն շարունակաբար իրականացնում է նմանատիպ կրթական և հոգեբանական նախաձեռնություններ՝ նպաստելով շահառուների հոգեկան առողջության ամրապնդմանը, սոցիալական ներառմանը և կյանքի որակի բարելավմանը։
Գալիք դասընթացների, հանդիպումների և այլ միջոցառումների մասին տեղեկանալու համար հետևե՛ք «Drop-In կենտրոնի գալիք միջոցառումներ» բաժինը, որտեղ պարբերաբար հրապարակվում են բոլոր նորությունները և հայտարարությունները։
Տարածել:

.webp)
.webp)









