
04 Հնս. 2026
«Իմ ձայնը կարևոր է»․ քննարկում Սյունիքի և Արմավիրի մարզերում
2026 թ.-ի հունիսի 4-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և Արմավիրի մարզի Հոկտեմբերյան քաղաքում տեղի ունեցան տեղեկատվական փորձի փոխանակման հանդիպումներ՝ ,Իմ ձայնը կարևոր է․ երիտասարդների ներառական, ժողովրդավարական մասնակցությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններինե ծրագրի շրջանակներում։
Հանդիպումները անցկացրեցին ծրագրի վերապատրաստման դասընթացի մասնակիցներ Օլյա Նալբանդյանը և Վահրամ Մանուկյանը` կիսվելով դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքներով, փորձով և գործնական մոտեցումներով։
Քննարկեցին մեդիագրագիտությունը, ապատեղեկատվության ազդեցությունն ու դրա կանխարգելման մեխանիզմները, ինչպես նաև երիտասարդների դերը ժողովրդավարական գործընթացներում և ակտիվ քաղաքացիական կյանքում։



Մասնակիցները ծանոթացան տեղեկատվության ստուգման և վերլուծության գործիքներին, անդրադարձան սոցիալական մեդիայի ազդեցությանը հանրային կարծիքի ձևավորման վրա և քննարկեցին առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում տեղեկացված ու պատասխանատու մասնակցության կարևորությունը։
Քննարկումները ընթացան մասնակցային և ինտերակտիվ մեթոդներով՝ խթանելով մասնակիցների միջև ակտիվ հաղորդակցությունը, փորձի փոխանակումն ու համագործակցային ուսուցումը։
Հանդիպման ընթացքում մասնակիցներին տրամադրվեցին նաև ծրագրի շրջանակներում մշակված տեղեկատվական նյութեր՝ ընտրական գործընթացի, ընտրական իրավունքի, մարդու իրավունքների և հավասարության, մեդիագրագիտության, ապատեղեկատվության կանխարգելման և քաղաքացիական մասնակցության թեմաներով։



Ծրագիրն իրականացվում է ,Դիգնիթիե Մարդասիրական ՀԿ-ի կողմից՝ New Democracy Fund-ի ֆինանսական աջակցությամբ։
Տարածել:












