
17 Հնս. 2026
Իսկ դու գիտե՞ս՝ ինչ անել, եթե սեռական հարաբերությունից հետո անհանգստացած ես քո առողջության համար։
2026 թվականի հունիսի 17-ին Երևանի Drop-In կենտրոնում «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց բաց և ինտերակտիվ հանդիպում, որը վարեց կազմակերպության ՄԻԱՎ-ի և սեռական առողջության մասնագետ Լևոն Չիլինգարյանը։
Այս անգամ մենք խոսեցինք այն թեմաների մասին, որոնց մասին հաճախ մարդիկ ամաչում են հարցնել, բայց որոնք անմիջականորեն կապված են յուրաքանչյուրի առողջության և անվտանգության հետ։
- Ի՞նչ է անվտանգ սեռական հարաբերությունը։
- Ի՞նչ անել, եթե պահպանակը պատռվել է կամ սեռական հարաբերությունը եղել է առանց պաշտպանության։
- Ի՞նչ է PrEP-ը և ո՞ւմ համար է այն նախատեսված։
- Ի՞նչ է PEP-ը և ինչո՞ւ են ասում, որ այստեղ յուրաքանչյուր ժամը կարևոր է։
Ինչպե՞ս նվազեցնել ՄԻԱՎ-ի և այլ սեռավարակների փոխանցման ռիսկը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ոչ միայն լսեցին, այլև ակտիվորեն քննարկեցին իրական իրավիճակներ, կիսվեցին մտահոգություններով և ստացան պարզ ու հասկանալի պատասխաններ։
Ամենակարևոր ուղերձներից մեկը հետևյալն էր․
Եթե հայտնվել ես ռիսկային իրավիճակում, խուճապի մի՛ մատնվիր, բայց նաև մի՛ սպասիր։
ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելումը (PEP) արդյունավետ է միայն այն դեպքում, եթե սկսվի հնարավորինս արագ՝ մինչև 72 ժամվա ընթացքում։
Իսկ եթե ցանկանում ես նախապես պաշտպանվել ՄԻԱՎ-ից, Հայաստանում արդեն հասանելի է PrEP-ը՝ անվճար։
Շատերի համար նորություն էր նաև այն, որ Հայաստանում հասանելի են՝
- PrEP (ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելում)
- PEP (ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելում)
- ՄԻԱՎ-ի անվճար և գաղտնի թեստավորում
- Հեպատիտ B-ի անվճար պատվաստում
- Հեպատիտ C-ի անվճար բուժում
Հանդիպումը հերթական անգամ ցույց տվեց, որ երբ ստեղծվում է անվտանգ և չդատող միջավայր, մարդիկ պատրաստ են խոսել իրենց հուզող հարցերի մասին, ստանալ հավաստի տեղեկատվություն և ավելի պատասխանատու որոշումներ կայացնել իրենց առողջության վերաբերյալ։
Քո առողջությունը պատահականության հարց չէ։ Տեղեկացված լինելը լավագույն պաշտպանությունն է։
Հարցերի դեպքում զանգահարիր՝ +374 55478980
Տարածել:

.webp)

.webp)








