
29 Մյս. 2026
«Իմ ձայնը կարևոր է»․ քննարկում Վայոց ձորում
2026 թ.-ի մայիսի 29-ին Վայք քաղաքում տեղի ունեցավ փորձի փոխանակման տեղեկատվական հանդիպում՝ «Իմ ձայնը կարևոր է․ երիտասարդների ներառական, ժողովրդավարական մասնակցությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին» ծրագրի շրջանակներում։
Հանդիպումը վարեց ծրագրի շրջանակներում իրականացրած վերապատրաստման դասընթացի մասնակից Միլենա Սամվելյանը, ով Վայոց ձորի երիտասարդների հետ կիսվեց դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքներով և փորձով։ Քննարկվեցին մեդիագրագիտության, ապատեղեկատվության կանխարգելման, ինչպես նաև ժողովրդավարական և քաղաքացիական մասնակցության թեմաները։
Հանդիպման ընթացքում երիտասարդները ծանոթացան տեղեկատվության ստուգման և վերլուծության գործիքներին, քննարկեցին սոցիալական մեդիայի ազդեցությունը հանրային կարծիքի ձևավորման վրա և անդրադարձան երիտասարդների դերին ժողովրդավարական գործընթացներում, հատկապես գալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում։
Մասնակիցները նաև ակտիվ քննարկումների միջոցով կիսվեցին իրենց փորձով, մտքերով և համայնքային խնդիրների վերաբերյալ դիտարկումներով՝ կարևորելով տեղեկացված և պատասխանատու մասնակցության նշանակությունը։ Հանդիպումն անցկացվեց ինտերակտիվ մեթոդներով՝ խրախուսելով համագործակցային ուսուցումը և փորձի փոխանակումը երիտասարդների միջև։
Հանդիպման ընթացքում մասնակիցներին բաժանվեցին նաև ծրագրի շրջանակներում տպագրված տեղեկատվական նյութերը ընտրական գործընթացի, ընտրական իրավունքի, մարդու իրավունքներ և հավասարության, ապատեղեկատվության կանխարգելման, մեդիագրագիտության, քաղաքացիական մասնակցության և այլ առնչվող թեմաների վերաբերյալ։



Հանդիպումը կազմակերպվել էր «Դիգնիթի» ՀԿ-ի կողմից Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ-ի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնում։
Ծրագիրն իրականացվում է «Դիգնիթի» Մարդասիրական հասարակական կազմակերպության կողմից՝ New Democracy Fund-ի ֆինանսական աջակցությամբ։
Տարածել:












