
21 Մյս. 2026
վերապատրաստման 3-օրյա դասընթացի երկրորդ օրը
2026 թվականի մայիսի 21-ին շարունակվեց «Դիգնիթի» Մարդասիրական հասարակական կազմակերպության (ԴԻԳՆԻԹԻ) կողմից իրականացվող դասընթացավարների վերապատրաստման 3-օրյա դասընթացը։
Դասընթացի երկրորդ օրը նվիրված էր ապատեղեկատվության կանխարգելման և քննադատական մտածողության զարգացման թեմաներին։ Օրվա հիմնական նպատակն էր երիտասարդներին զինել այնպիսի գիտելիքներով և գործիքներով, որոնք կօգնեն տարբերել վստահելի և մանիպուլյատիվ տեղեկատվությունը, ինչպես նաև ավելի պատասխանատու և տեղեկացված կերպով ներգրավվել հանրային և ժողովրդավարական գործընթացներում։


Օրվա փորձագետ Լիլիթ Անտոնյանը ներկայացրեց ապատեղեկատվության տարածման մեխանիզմները, դրա ազդեցությունը հանրային կարծիքի ձևավորման և ժողովրդավարական գործընթացների վրա, ինչպես նաև սոցիալական մեդիայի դերը տեղեկատվական միջավայրում։
Հատուկ ուշադրություն դարձվեց ընտրական գործընթացների ընթացքում ապատեղեկատվության ազդեցությանը և երիտասարդների դերին՝ որպես պատասխանատու տեղեկատվություն տարածողների և ակտիվ քաղաքացիների։
Դասընթացի ընթացքում երիտասարդները նաև քննարկեցին, թե ինչպես կարող են իրենց համայնքներում նպաստել մեդիագրագիտության բարձրացմանը և ապատեղեկատվության դեմ պայքարին՝ հետագայում կազմակերպելով տեղեկատվական և կրթական հանդիպումներ մարզային երիտասարդության համար։
Դասընթացը շարունակվում է մասնակցային և ինտերակտիվ մեթոդներով՝ խրախուսելով ակտիվ քննարկումներ, փորձի փոխանակում և համագործակցային ուսուցում։
Դասընթացն իրականացվում է ԴԻԳՆԻԹԻ-ի կողմից «Իմ ձայնը կարևոր է․ երիտասարդների ներառական, ժողովրդավարական մասնակցությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին» ծրագրի շրջանակներում՝ New Democracy Fund-ի ֆինանսական աջակցությամբ։
Տարածել:












