[email protected]
logo

Մեր մասին

Մեր մասին

  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ
  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ

Գործունեություն

Գործունեություն

  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Հրապարակումներ

Հրապարակումներ

  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր
  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր

Մեր միջոցառումները

Մեր միջոցառումները

  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE
  • Արագ արձագանք
  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE
  • Արագ արձագանք

DropIn Center

DropIn Center

  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
propsContent.image_alt

15 Մյս. 2026

IDAHOBIT-2026. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՐՏՈՒՄ

Հանդիպում-քննարկում՝ նվիրված Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան

2026թ․մայիսի 15-ին՝ Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բարձր մակարդակի հանդիպում քննարկում՝ Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպանների, դիվանագիտական և միջազգային կառույցների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպման նպատակն էր քննարկելու մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները Հայաստանում՝ ժողովրդավարության ճանապարհին։

Միջոցառումը մեկնարկեց «Դիգնիթի» ՀԿ նախագահ Սերգեյ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ բացման խոսքով, ով ողջունեց մեծարգո հյուրերին՝ անդրադառնալով օրվա կարևորությանը, Հայաստանում և տարածաշրջանում ԼԳԲՏ+ անձանց, միգրանտների, փախստականների և այլ խոցելի խմբերի առջև կանգնած մարտահրավերներին, ինչպես նաև ընդգծեց խարանի, խտրականության և ատելության խոսքի դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը։

logologo

Այնուհետև ողջույնի խոսքերով հանդես եկան բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային գործընկերներ, այդ թվում՝

  • Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ ՄԱՆԱՍՅԱՆԸ
  • Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանի առաջին խորհրդական Ժյուլի ՖՈՐԹԸ
  • Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան ​Ն․Գ․ Էնդրյու ԹԸՐՆԵՐ​Ը
  • Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Էրիկ Դե ՄՈՒՅՆՔ​Ը
  • Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պետր ՊԻՐՈՒՆՉԻԿԸ
  • Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ ​Նաթիա ՆԱՑՎԼԻՇՎԻԼԻ​Ն
  • ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ժամանակավոր պաշտոնակատար և զարգացման հարցերով ավագ ղեկավար Լուի ՖԱԼՍԻՆ
  • Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան Զարգացման համագործակցության ղեկավար​ Կատրին ԲՈՒԴԵՐ-ՓԵԼՑ​Ը

Խոսնակները ևս մեկ անգամ վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության, հավասարության և խտրականության դեմ պայքարի ուղղությամբ՝ ընդգծելով, որ անվտանգ, ներառական և արժանապատիվ հասարակության կառուցումը հնարավոր է միայն համատեղ և շարունակական համագործակցության միջոցով։ Իրենց ելույթներում նրանք կարևորեցին քաղաքացիական հասարակության դերը, միջազգային համերաշխությունը և պետության պատասխանատվությունը՝ ապահովելու յուրաքանչյուր մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը՝ անկախ սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, ազգային պատկանելությունից կամ սոցիալական կարգավիճակից։

logologo

Քննարկման սկզբում «Դիգնիթի» ՀԿ մարդու իրավունքների և շահերի պաշտպանության համակարգող Ալինա Միրզոյանը ներկայացրեց «ԼԳԲՏ+ անձանց կարողությունների զարգացում Հայաստանում՝ բարելավված իրավական պաշտպանության, իրազեկման և տնտեսական ու սոցիալական ներառման միջոցով» ծրագիրը, որը իրականացվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։

Հաջորդիվ տեղի ունեցան թեմատիկ ելույթներ և քննարկումներ, որոնք ընդգրկեցին մի շարք կարևոր հարցեր․

Հայաստանում՝

  • ԳԲՏ, միգրանտ և փախստական ազատազրկված անձանց իրավիճակը քրեակատարողական հիմնարկներում , ներկայացվեց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Սերգեյ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ կողմից
  • Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով իրավախախտումները, ներկայացվեց «Արդարադատության հասանելիություն» ՀԿ նախագահ Շուշան ԽՆԿՈՅԱՆԻ կողմից
  • Օրենսդրական բացերը ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում, ներկայացվեց «Դիգնիթի» ՀԿ փաստաբան Անահիտ ՄԿՐՏՉՅԱՆԻ կողմից
  • ԼԲՏ կանանց հիմնախնդիրները , ներկայացրեցին «Մարդու իրավունքների և հանրային առողջության» ՀԿ ներկայացուցիչներ Օլյա ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ և Անի ԴԱՎԹՅԱՆԸ
  • ԼԳԲՏ+ երիտասարդների մարտահրավերները, ներկայացվեց ԻՄՊՈՒԼՍ երիտասարդական սոցիալ-մշակութային ՀԿ գործադիր տնօրեն Սարգիս ԱՅՎԱԶՅԱՆԻ կողմից։

Յուրաքանչյուր թեմատիկ ելույթից հետո նախատեսված էր հարց ու պատասխան, ինչը ապահովեց ակտիվ քննարկում և փորձի փոխանակում մասնակիցների միջև։

Միջոցառումը ամփոփելով՝ «Դիգնիթի» ՀԿ նախագահ Սերգեյ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ընդգծեց ոլորտում շարունակական համագործակցության և համակարգված ջանքերի կարևորությունը, ապա դիմեց համայնքին․

«Ձեր կյանքն ունի արժեք։

Եվ «Դիգնիթին», բոլոր մեր գործընկերների հետ, ստանձնում է մի պարտավորություն. մենք շարունակելու ենք ոչ թե խոսել Ձեր «փոխարեն», այլ` լինել Ձեր կողքին ` Ձեր ձայնն ավելի ուժեղ դարձնելու համար։

Եվ հիշեք․ ԴՈւՔ ԼՍԵԼԻ ԵՔ, ԴՈՒՔ ՏԵՍԱՆԵԼԻ ԵՔ ԵՎ ՄԵՆՔ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ»։

Տարածել:

Image

23 Հլս. 2026

Միֆերից դեպի փաստեր․ Վանաձորի Drop-In կենտրոնում քննարկվել է ՄԻԱՎ-ի կանխարգելումը

«ԴԻԳՆԻԹԻ» մարդասիրական հասարակական կազմակերպության Վանաձորի Drop-In կենտրոնում անցկացվել է ՄԻԱՎ-ի կանխարգելմանը նվիրված տեղեկատվական և ինտերակտիվ դասընթաց։

Դիտել
Image

23 Հլս. 2026

Երևանի Drop-In կենտրոնում անցկացվել է WordPress-ով կայքերի ստեղծման դասընթաց

«ԴԻԳՆԻԹԻ» մարդասիրական հասարակական կազմակերպության Երևանի Drop-In կենտրոնում անցկացվել է «Վեբ կայքերի ստեղծման ներածություն WordPress-ով» թեմայով դասընթաց։ Այն վարել է կազմակերպության կամավոր Էրֆանը։

Դիտել
Image

22 Հլս. 2026

Ազատազրկված անձանց դասընթացների շարքի երրորդ դասընթացը տեղի ունեցավ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում

2026թ․-ի հուլիսի 22-ին «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի (Դիգնիթի) կողմից իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրի շրջանակներում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվեց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) ազատազրկված անձանց կարողությունների զարգացման դասընթացների շարքի երրորդ դասընթացը։

Դիտել
Image

18 Հլս. 2026

Իրավական աջակցություն հոգեկան առողջության կենտրոնում գտնվող ապաստան հայցող անձին

2026թ․-ի մարտի 29-ին «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ էր դիմել ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում գտնվող, ՌԴ քաղաքացի, ՀՀ-ում ապաստան հայցող Օ․ Կ․-ն։ Վերջինիս նկատմամբ կիրառված է եղել անվտանգության միջոց` բժշկական հսկողությունը։

Դիտել
Image

17 Հլս. 2026

Վանաձորի Drop-In կենտրոնում անցկացվել է ՄԻԱՎ-ի կանխարգելման թեմայով հանդիպում

ԴԻԳՆԻԹԻ Մարդասիրական ՀԿ-ի Վանաձորի Drop-In կենտրոնում աութրիչ Վահրամ Մինասյանը ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի շահառուների հետ անցկացրել է հերթական տեղեկատվական հանդիպումը՝ նվիրված ՄԻԱՎ-ի կանխարգելմանը։

Դիտել
Image

16 Հլս. 2026

Երևանի Drop-In կենտրոնում անցկացվել է «Իրավական հարց ու պատասխան» հանդիպումը

ԴԻԳՆԻԹԻ Մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Շուշան Խնկոյանը Երևանի Drop-In կենտրոնում անցկացրել է «Իրավական հարց ու պատասխան» թեմայով հանդիպում, որի նպատակն էր ստեղծել բաց և անվտանգ միջավայր, որտեղ մասնակիցները կարող էին

Դիտել
Image

16 Հլս. 2026

«Իրավապաշտպանների պաշտպանության նախաձեռնություն»

«ԴԻԳՆԻԹԻ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է «ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ» վտանգի ենթարկված մարդու իրավունքների պաշտպանների արտակարգ աջակցության ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը։

Դիտել
Image

13 Հլս. 2026

Հետապնդումներից հետո՝ միջազգային անձնագրի ստացում «Դիգնիթի» ՀԿ-ի աջակցությամբ

2026թ․-ի ապրիլի 1-ին «Դիգնիթի» ՀԿ է դիմել Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Ինգուշեթիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող նույնասեռական անձ Մ․Կ․-ն։ Վերջինս հայտնել է, որ մեծացել է Հյուսիսային Կովկասի խիստ ավանդական միջավայրում, որտեղ իր սեռական կողմնորոշման բացահայտումը

Դիտել
Image

08 Հլս. 2026

Ազատազրկված անձանց կարողությունների զարգացման հերթական դասընթացը տեղի ունեցավ ՀՀ ԱՆ «ՆՈւԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ-ում

2026թ․ի հուլիսի 8-ին «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի (Դիգնիթի) կողմից իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) ազատազրկված անձանց կարողությունների զարգացման հերթական դասընթացը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Դիտել
Image

03 Հլս. 2026

«ԴԻԳՆԻԹԻ»-ի միջամտությամբ վերականգնվել է առողջապահական ծառայությունների հասանելիությունը

Դիմումի ուսումնասիրության շրջանակում «Դիգնիթի» ՀԿ-ի իրավաբան Շուշան Խնկոյանի կողմից դիմողին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն՝ ներկայացնելով նրա իրավունքները և խնդրի լուծման հնարավոր իրավական մեխանիզմները։ Միաժամանակ, խնդրի փաստական հանգամանքները պարզելու և շահառուի իրավունքի իրացմանն աջակցելու նպատակով կապ է հաստատվել Համընդհանուր առողջապահական ապահովագրության հիմնադրամի հետ։

Դիտել
Image

30 Հնս. 2026

Թմրամիջոցների հիմնախնդիրը Հայաստանում

2026թ․-ի հունիսի 26-ին կայացավ «Թմրամիջոցների հիմնախնդիրը Հայաստանում. նոր մարտահրավերներ» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել էր «Կախվածություններ և հանրային առողջություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ նվիրված Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան։

Դիտել
Image

25 Հնս. 2026

Սթրեսի կառավարման հոգեբանական դասընթաց Երևանի Drop-In կենտրոնում

2026 թվականի հունիսի 25-ին «ԴԻԳՆԻԹԻ» Մարդասիրական ՀԿ-ի Երևանի Drop-In կենտրոնում տեղի ունեցավ հոգեբանական դասընթաց՝ «Սթրեսի կառավարում» թեմայով։

Դիտել
ԳլխավորՄեր մասինԳործունեությունՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐՆորություն առանձին էջ
Դեպի հին կայք

© Հեղինակային իրավունք Dignity.NGO