
30 Հնվ. 2026
«Դիգնիթի»-ն մասնակցել է Juremonia ծրագրի փակման միջոցառմանը
Հունվարի 22-ին տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ,Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկումե (JUREMONIA) ծրագրի փակման միջոցառումը, որը ամփոփեց ծրագրի շրջանակում իրականացված՝ արդարադատության, երկխոսության և համագործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը։
Միջոցառմանը մասնակցել է նաև ,Դիգնիթիե Մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ և իրավաբան Շուշան ԽՆԿՈՅԱՆԸ, վերջինս հանդես է եկել զեկույցով և ներկայացրել է JUREMONIA հարթակի հետ Դիգնիթի ՀԿ-ի համագործակցության փորձը, այդ թվում՝ ենթադրամաշնորհային ծրագիրը՝ շեշտելով դրա նպատակները, ձեռքբերումները և ազդեցությունը արդարադատության ոլորտում։ Ներկայացվել են նաև բարեփոխումների ճանապարհին հանդիպած մարտահրավերները և քաղված գործնական դասերը, ինչպես նաև հարթակի ապագա դերակատարությունն ու հնարավոր համագործակցության ուղղությունները։


Տարածել:












