
16 Հլս. 2026
ՄԻՊ Արտակարգ իրավիճակի աջակցություն / Հայաստան
ԴԻԳՆԻԹԻ Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է դիմումների ընդունման մեկնարկը մարդու իրավունքների պաշտպանների (ՄԻՊ) համար։
Այն նախատեսված է տարբեր երկրներում գործունեություն ծավալող ՄԻՊ-երի համար, ովքեր իրենց խաղաղ և օրինական իրավապաշտպան գործունեության հետևանքով բախվում են անվտանգության լուրջ ռիսկերի և ժամանակավորապես ունեն անվտանգ միջավայրի կարիք։
Դիմել կարող են այն ՄԻՊ–երը, ովքեր ենթարկվել են կամ շարունակում են ենթարկվել՝
- սպառնալիքների,
- հետապնդումների,
- խտրականության կամ խարանի,
- ֆիզիկական կամ հոգեբանական բռնության,
- ապօրինի կալանքի կամ ազատությունից ապօրինի զրկման,
- թվային կամ առցանց հարձակումների,
- կամ մարդու իրավունքների պաշտպանության գործունեության հետ կապված այլ վտանգների։
ՄԻՊ Արտակարգ իրավիճակի աջակցություն / Հայաստանը հնարավորություն է տալիս մասնակիցներին ժամանակավորապես գտնվել անվտանգ միջավայրում, վերականգնել իրենց անվտանգությունն ու բարեկեցությունը, շարունակել մասնագիտական գործունեությունը և պատրաստվել հետագա քայլերին։
- Ծրագրի հիմնական պայմանները
- Ծրագրի տևողությունը՝ 3 ամիս
- Ծրագրի մեկնարկը՝ 2026 թվականի սեպտեմբերի 15
- Դիմումների վերջնաժամկետը՝ 2026 թվականի հուլիսի 31 (ներառյալ)
- Գաղտնիություն
Դիմումի շրջանակում ներկայացված ամբողջ տեղեկատվությունը մշակվում է խիստ գաղտնիության սկզբունքով և օգտագործվում է բացառապես ծրագրին մասնակցության համապատասխանության գնահատման նպատակով։
Մենք գիտակցում ենք մարդու իրավունքների պաշտպանների անվտանգության կարևորությունը և պարտավորվում ենք ապահովել դիմումների դիտարկման ամբողջ գործընթացի անվտանգությունն ու գաղտնիությունը։
Դիմումը լրացնել այստեղ
Տարածել:












