
30 Հնս. 2026
Թմրամիջոցների հիմնախնդիրը Հայաստանում
2026թ․-ի հունիսի 26-ին կայացավ «Թմրամիջոցների հիմնախնդիրը Հայաստանում. նոր մարտահրավերներ» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել էր «Կախվածություններ և հանրային առողջություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ նվիրված Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան։
| Համաժողովին մասնակցել է նաև «Դիգնիթի» ՀԿ-ն։ Կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ ընդգծելով թմրամիջոցների քաղաքականության բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության և ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և մասնագիտական համայնքի միջև համագործակցության և միասնական պայքարի կարևորությունը։ | |
| «Դիգնիթի» ՀԿ-ի իրավաբան Շուշան Խնկոյանը ներկայացրել է թմրամիջոցների ոլորտի իրավական կարգավորումները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով գործող օրենսդրությամբ առկա խոչընդոտներին, խտրական բնույթ կրող եզրույթներին և իրավակարգավորումներին, իրավապահ մարմինների գործունեության ընթացքում ի հայտ եկող խնդիրներին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում մեթադոնային փոխարինող բուժման ծրագրի իրականացման ընթացքին և առկա հիմնախնդիրներին։ |
|
| Միայն համատեղ ջանքերով, բաց երկխոսությամբ և փոխգործակցությամբ կարող ենք հասնել արդյունավետ փոփոխությունների, ձևավորել մարդակենտրոն քաղաքականություններ և ավելի անվտանգ հասարակություն։ |
Տարածել:












