
13 Հլս. 2026
Հետապնդումներից հետո՝ միջազգային անձնագրի ստացում «Դիգնիթի» ՀԿ-ի աջակցությամբ
2026թ․-ի ապրիլի 1-ին ,«Դիգնիթի» ՀԿ է դիմել Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Ինգուշեթիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող նույնասեռական անձ Մ․Կ․-ն։ Վերջինս հայտնել է, որ մեծացել է Հյուսիսային Կովկասի խիստ ավանդական միջավայրում, որտեղ իր սեռական կողմնորոշման բացահայտումը հանգեցրել է երկարատև հետապնդումների, բռնության և կյանքի համար իրական վտանգի։ 2024 թվականին նա դարձել է խաբեությամբ կազմակերպված հանդիպման զոհ, որտեղ հանցավոր խումբը սպառնացել է իրեն զենքով, խլել հեռախոսը, գումարը, շանտաժի ենթարկել նրան։ Դեպքից և կողմնորոշման բացահայտումից հետո սկսվել են նրա նկատմամբ շարունակական ճնշումները, ֆիզիկական ու հոգեբանական բռնությունը ընտանիքի և շրջապատի կողմից։ Նա ամիսներ շարունակ ապրել է մեկուսացման և լիակատար վերահսկողության պայմաններում։ Նրա կողմից ներկայացված հանցանքի մասին հաղորդումների շրջանակներում նրան ստիպել են փոխել ցուցմունքները, լռել կատարվածի մասին և ապրել մշտական վախի մեջ։
Իրավապաշտպանների թիմի աջակցությամբ վերջինիս հաջողվել է փախուստի դիմել իր բնակության երկրից և տեղափոխվել Հայաստան։ Վերջինս, սակայն ուներ փաստաթղթային խնդիրներ։ Մասնավորապես, վերջինս չի ունեցել կենսաչափական անձնագիր։
,Դիգնիթիե Մարդասիրական ՀԿ-ի փաստաբան Անահիտ Մկրտչյանի կողմից դիմում է պատրաստվել ուղղված Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությանը՝ ՌԴ նոր սերնդի միջազգային անձնագիր (որը պարունակում է էլեկտրոնային տվյալների պահեստ) տրամադրելու վերաբերյալ։ Մինչ դիմումի ներկայացումը գնահատվել են շահառուի անձնական անվտանգության ռիսկերը, նրա ներգրավմամբ առկա դատական գործընթացները։
Արդյունքում, հաջողվել է անխոչընդոտ ավարտել անձնագրավորման գործընթացը և 2026թ․-ի հուլիսի 2-ին քաղաքացին ձեռք է բերել իր ՌԴ միջազգային կենսաչափական անձնագիրը։
Տարածել:












