
29 Ապր. 2026
Գյումրիում խոսեցինք այն մասին, ինչի մասին սովորաբար լռում են
Գյումրու DropIn կենտրոնում «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի աութրիչի ծառայություններ մատուցող Մարգարիտ Գալստյանի նախաձեռնությամբ անցկացվեց տեղեկատվական դասընթաց։
Դասընթացը նվիրված էր ՄԻԱՎ-ի կանխարգելման նորարարություններին, հեպատիտների դեմ պայքարին և առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։
Մասնակիցներին ներկայացվեցին ոլորտի վերջին զարգացումները՝ ինչպես միջազգային, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։
Քննարկվեցին կարևոր ծառայություններ, որոնց մասին շատերը դեռևս չունեն բավարար տեղեկատվություն կամ ունեն սխալ պատկերացումներ։
Գիտե՞ս արդյոք, որ՝
- ՄԻԱՎ-ի Նախակոնտակտային Կանխարգելումը հասանելի է ոչ միայն ամենօրյա ընդունման եղանակով, այլև իրավիճակային՝ «2+1+1» սխեմայով ԱՆՎՃԱՐ
- ՄԻԱՎ-ի Հետկոնտակտային Կանխարգելումը հնարավոր է ստանալ ցանկացած ժամի՝ եթե դիմես հավանական վարակումից հետո մինչև 72 ժամվա ընթացքում ԱՆՎՃԱՐ
- Հեպատիտ C-ի բուժումը իրականացվում է ԱՆՎՃԱՐ՝ պետական ծրագրի շրջանակում
- Հեպատիտ B-ի դեմ պատվաստումը հասանելի և ԱՆՎՃԱՐ է
Դասընթացը ոչ միայն գիտելիքի փոխանցման հարթակ էր, այլև բաց քննարկման, հարցերի բարձրացման և փորձի փոխանակման հնարավորություն։
Մասնակիցները ստացան պարզ ու կիրառելի տեղեկություններ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են իրենք կամ իրենց շրջապատը օգտվել այս ծառայություններից։
«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ն շարունակում է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել առողջության մասին իրազեկվածությունը, ապահովել խոցելի խմբերի պաշտպանությունը և վերացնել տեղեկատվական խոչընդոտները։


Տարածել:












