
01 Հնս. 2026
«Իմ ձայնը կարևոր է»․ քննարկում Կոտայքի մարզում
2026 թ.-ի հունիսի 1-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղի ունեցավ ևս մեկ տեղեկատվական փորձի փոխանակման հանդիպում՝ ,Իմ ձայնը կարևոր է․ երիտասարդների ներառական, ժողովրդավարական մասնակցությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններինե ծրագրի շրջանակներում։
Հանդիպումն անցկացրեց ծրագրի վերապատրաստման դասընթացի մասնակից Անի Դավթյանը` կիսվելով դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքներով, փորձով և գործնական մոտեցումներով։
Հանդիպման ընթացքում քննարկվեց մեդիագրագիտությունը, ապատեղեկատվության ազդեցությունն ու դրա կանխարգելման մեխանիզմները, ինչպես նաև երիտասարդների դերը ժողովրդավարական գործընթացներում և ակտիվ քաղաքացիական կյանքում։
Մասնակիցները ծանոթացան տեղեկատվության ստուգման և վերլուծության գործիքներին, անդրադարձան սոցիալական մեդիայի ազդեցությանը հանրային կարծիքի ձևավորման վրա և քննարկեցին առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում տեղեկացված ու պատասխանատու մասնակցության կարևորությունը։
Քննարկումները ընթացան մասնակցային և ինտերակտիվ մեթոդներով՝ խթանելով մասնակիցների միջև ակտիվ հաղորդակցությունը, փորձի փոխանակումն ու համագործակցային ուսուցումը։


Հանդիպման ընթացքում մասնակիցներին տրամադրվեցին նաև ծրագրի շրջանակներում մշակված տեղեկատվական նյութեր՝ ընտրական գործընթացի, ընտրական իրավունքի, մարդու իրավունքների և հավասարության, մեդիագրագիտության, ապատեղեկատվության կանխարգելման և քաղաքացիական մասնակցության թեմաներով։
Ծրագիրն իրականացվում է ,Դիգնիթիե Մարդասիրական ՀԿ-ի կողմից՝ New Democracy Fund-ի ֆինանսական աջակցությամբ։
Տարածել:












