[email protected]
logo

Մեր մասին

Մեր մասին

  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ
  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ

Գործունեություն

Գործունեություն

  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Հրապարակումներ

Հրապարակումներ

  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր
  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր

Մեր միջոցառումները

Մեր միջոցառումները

  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE
  • Արագ արձագանք
  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE
  • Արագ արձագանք

DropIn Center

DropIn Center

  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
propsContent.image_alt

09 Հնս. 2026

«Դիգնիթի» ՀԿ-ն հրապարակել է 2025 թվականի տարեկան զեկույցը

«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ն հրապարակել է 2025 թվականի տարեկան զեկույցը, որը համապարփակ կերպով անդրադառնում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակին, խտրականության դրսևորումներին և խոցելի խմբերի առջև ծառացած հիմնական խնդիրներին։

Զեկույցում ներկայացված են կազմակերպության կողմից 2025 թվականի ընթացքում տրամադրված իրավաբանական խորհրդատվությունների արդյունքները, արձանագրված իրավախախտումների դեպքերը, ինչպես նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության (ՍԿԳԻ) և այլ հիմքերով խտրականության դրսևորումների ոլորտային վերլուծությունը։

Առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ օրենսդրական կարգավորումներին և առկա բացերին, այդ թվում՝ խտրականության դեմ համապարփակ օրենքի բացակայությանը, քրեական և աշխատանքային օրենսդրության խնդիրներին, առողջապահական և զինվորական ոլորտներում առկա կարգավորումներին, ընտանեկան բռնության և սեռական ծառայություններին առնչվող իրավական մեխանիզմներին։

Զեկույցը ներառում է նաև իրավախախտումների դեպքերի նկարագրություններ, դատական գործերի վերաբերյալ տվյալներ, իրավապահ մարմինների արձագանքի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև առողջապահական, աշխատանքային, քրեակատարողական և այլ ոլորտներում արձանագրված խտրականության դեպքերի վերլուծություն։

Առանձին բաժիններով ներկայացված են նաև առցանց միջավայրում ատելության խոսքի դրսևորումները, սոցիալական հարթակներում ԼԳԲՏՔԻ+ անձանց թիրախավորման հիմնական միտումները և դրանց ազդեցությունը խտրականության ու բռնության տարածման վրա։

Զեկույցում ամփոփված են նաև օրենսդրական և գործնական առաջարկություններ՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանը, խտրականության կանխարգելմանը և հավասարության ապահովմանը։

Տարածել:

Image

18 Հլս. 2026

Իրավական աջակցություն հոգեկան առողջության կենտրոնում գտնվող ապաստան հայցող անձին

2026թ․-ի մարտի 29-ին «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ էր դիմել ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում գտնվող, ՌԴ քաղաքացի, ՀՀ-ում ապաստան հայցող Օ․ Կ․-ն։ Վերջինիս նկատմամբ կիրառված է եղել անվտանգության միջոց` բժշկական հսկողությունը։

Դիտել
Image

16 Հլս. 2026

«Իրավապաշտպանների պաշտպանության նախաձեռնություն»

«ԴԻԳՆԻԹԻ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է «ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ» վտանգի ենթարկված մարդու իրավունքների պաշտպանների արտակարգ աջակցության ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը։

Դիտել
Image

13 Հլս. 2026

Հետապնդումներից հետո՝ միջազգային անձնագրի ստացում «Դիգնիթի» ՀԿ-ի աջակցությամբ

2026թ․-ի ապրիլի 1-ին «Դիգնիթի» ՀԿ է դիմել Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Ինգուշեթիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող նույնասեռական անձ Մ․Կ․-ն։ Վերջինս հայտնել է, որ մեծացել է Հյուսիսային Կովկասի խիստ ավանդական միջավայրում, որտեղ իր սեռական կողմնորոշման բացահայտումը

Դիտել
Image

03 Հլս. 2026

«ԴԻԳՆԻԹԻ»-ի միջամտությամբ վերականգնվել է առողջապահական ծառայությունների հասանելիությունը

Դիմումի ուսումնասիրության շրջանակում «Դիգնիթի» ՀԿ-ի իրավաբան Շուշան Խնկոյանի կողմից դիմողին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն՝ ներկայացնելով նրա իրավունքները և խնդրի լուծման հնարավոր իրավական մեխանիզմները։ Միաժամանակ, խնդրի փաստական հանգամանքները պարզելու և շահառուի իրավունքի իրացմանն աջակցելու նպատակով կապ է հաստատվել Համընդհանուր առողջապահական ապահովագրության հիմնադրամի հետ։

Դիտել
Image

30 Հնս. 2026

Թմրամիջոցների հիմնախնդիրը Հայաստանում

2026թ․-ի հունիսի 26-ին կայացավ «Թմրամիջոցների հիմնախնդիրը Հայաստանում. նոր մարտահրավերներ» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել էր «Կախվածություններ և հանրային առողջություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ նվիրված Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան։

Դիտել
Image

15 Մյս. 2026

IDAHOBIT-2026. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՐՏՈՒՄ

Հանդիպում-քննարկում՝ նվիրված Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան
2026թ․մայիսի 15-ին՝ Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի

Դիտել
Image

02 Մյս. 2026

Դիգնիթիի թիմը Եվրոպայի խորհրդի գրասենյակում

Բաց երկխոսության և համագործակցության ապահովում Հայաստանում խտրականության դեմ ակտիվ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հետ

Դիտել
Image

22 Ապր. 2026

«Դիգնիթի»-ի միջամտությամբ վերականգնվել են աշխատողի աշխատանքային իրավունքները

2026 թվականի ապրիլի 9-ին քաղաքացի Ա․-ն դիմել է «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ /Դիգնիթի/՝ տեղեկացնելով, որ շուրջ մեկ ամիս առաջ ընդունվել է աշխատանքի, սակայն գործատուի հետ գրավոր աշխատանքային պայմանագիր չի կնքվել։

Դիտել
Image

10 Ապր. 2026

Խոնավ խցեր, վատ սնունդ, ինքնասպանության փորձ․ աղմկահարույց բացահայտումներ «ԱՐՄԱՎԻՐ» ՔԿՀ-ում

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը 2026թ․-ի մարտի 26-ին իրականացրել է այց «Արմավիր» ՔԿՀ և արձանագրել մի շարք մտահոգիչ փաստեր։

Դիտել
Image

10 Մրտ. 2026

Դիտորդների խումբը քննարկել է քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների մշտադիտարկման և տարեկան զեկույցի հարցերը

2026 թվականի մարտի 9-ին «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում (Դիտորդական խմբի համակարգող կազմակերպության գրասենյակ) Խմբի նախագահ Սերգեյ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ղեկավարությամբ տեղի ունեցավ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող Դիտորդների խմբի հերթական նիստը։

Դիտել
Image

08 Մրտ. 2026

Մարտի 8․ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օր

Մարտի 8-ը ոչ միայն տոն է, այլև կարևոր հիշեցում այն մասին, որ կանանց իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման պայքարը դեռ շարունակվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։

Դիտել
Image

01 Մրտ. 2026

Մարտի 1-ին աշխարհում նշվում է Զրոյական խտրականության օրը

յուրաքանչյուր մարդու նկատմամբ հավասարությունը, արժանապատվությունն ու հարգանքը խթանելու նպատակով։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ խտրականությունը՝ անկախ առողջական կարգավիճակից, սեռից, սեռական կողմնորոշումից, ազգային պատկանելությունից, գենդերային ինքնությունից,

Դիտել
ԳլխավորՄեր մասինԳործունեությունՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐՆորություն առանձին էջ
Դեպի հին կայք

© Հեղինակային իրավունք Dignity.NGO