[email protected]
logo

Մեր մասին

Մեր մասին

  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ
  • Մեր պատմությունը
  • Մեր թիմը
  • Մեր գործընկերները
  • Աուդիտ
  • Մրցույթներ / Տենդեր
  • Միացե՛ք մեզ
  • Հետադարձ կապ

Գործունեություն

Գործունեություն

  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
  • Մարդասիրական աջակցություն
  • Իրավունք
  • Առողջապահություն
  • Կարողությունների զարգացում և հզորացում
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Հրապարակումներ

Հրապարակումներ

  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր
  • Զեկույցներ
  • Ժամանակին համաքայլ
  • Հայտարարություններ
  • Տեսանյութեր

Մեր միջոցառումները

Մեր միջոցառումները

  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE
  • Արագ արձագանք
  • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
  • IDAHOBIT
  • LIFE
  • Արագ արձագանք

DropIn Center

DropIn Center

  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
  • ԴրոփԻն կենտրոնների գալիք միջոցառումներ
propsContent.image_alt

23 Հլս. 2026

Միֆերից դեպի փաստեր․ Վանաձորի Drop-In կենտրոնում քննարկվել է ՄԻԱՎ-ի կանխարգելումը

Միֆերից դեպի փաստեր․ Վանաձորի Drop-In կենտրոնում քննարկվել է ՄԻԱՎ-ի կանխարգելումը

«ԴԻԳՆԻԹԻ» Մարդասիրական հասարակական կազմակերպության Վանաձորի Drop-In կենտրոնում անցկացվել է ՄԻԱՎ-ի կանխարգելմանը նվիրված տեղեկատվական և ինտերակտիվ դասընթաց։

Հանդիպման նպատակն էր մասնակիցներին տրամադրել վստահելի և գիտականորեն հիմնավորված տեղեկություններ, բարձրացնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրազեկվածությունը և նպաստել առողջության պահպանմանն ուղղված տեղեկացված որոշումների կայացմանը։

Դասընթացի ընթացքում քննարկվել են ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիներն ու կանխարգելման արդյունավետ միջոցները, պահպանակների և քսուկների ճիշտ ընտրությունն ու կիրառումը։ Անդրադարձ է կատարվել նաև նախակոնտակտային կանխարգելմանը (PrEP), այդ թվում՝ համապատասխան ցուցումների դեպքում կիրառվող «2+1+1» իրավիճակային սխեմային։

Մասնակիցները տեղեկություններ են ստացել նաև հետկոնտակտային կանխարգելման (PEP) մասին։ Ընդգծվել է, որ հավանական վարակման վտանգ պարունակող շփումից հետո անհրաժեշտ է հնարավորինս արագ դիմել մասնագիտական օգնության՝ առավելագույնը 72 ժամվա ընթացքում։

Հանդիպումն անցկացվել է բաց և անմիջական մթնոլորտում։ Մասնակիցները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը, կիսվել փորձով և ստացել պարզ ու մասնագիտական պատասխաններ։

Դասընթացի ընթացքում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում անվճար հասանելի են ՄԻԱՎ-ի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման ծառայությունները, հեպատիտ B-ի դեմ պատվաստումը, ինչպես նաև հեպատիտ C-ի բուժումը՝ պետական ծրագրի շրջանակում։

Նման հանդիպումները նպաստում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ տարածված միֆերի հաղթահարմանը, կանխարգելման հնարավորությունների մասին իրազեկվածության բարձրացմանը և առողջության նկատմամբ առավել պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։

🎥 Ցանկանո՞ւմ եք իմանալ ավելին

▶️ ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելում (PrEP) — դիտեք մեր տեղեկատվական տեսանյութը։

▶️ ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելում (PEP) — դիտեք մեր տեղեկատվական տեսանյութը։

📞 Եթե ցանկանում եք օգտվել մեր ծառայություններից կամ ստանալ լրացուցիչ տեղեկատվություն, դիմեք ձեր աութրիչին կամ զանգահարեք +374 60 478989։

Տարածել:

Image

23 Հլս. 2026

Երևանի Drop-In կենտրոնում անցկացվել է WordPress-ով կայքերի ստեղծման դասընթաց

«ԴԻԳՆԻԹԻ» մարդասիրական հասարակական կազմակերպության Երևանի Drop-In կենտրոնում անցկացվել է «Վեբ կայքերի ստեղծման ներածություն WordPress-ով» թեմայով դասընթաց։ Այն վարել է կազմակերպության կամավոր Էրֆանը։

Դիտել
Image

22 Հլս. 2026

Ազատազրկված անձանց դասընթացների շարքի երրորդ դասընթացը տեղի ունեցավ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում

2026թ․-ի հուլիսի 22-ին «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի (Դիգնիթի) կողմից իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրի շրջանակներում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվեց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) ազատազրկված անձանց կարողությունների զարգացման դասընթացների շարքի երրորդ դասընթացը։

Դիտել
Image

17 Հլս. 2026

Վանաձորի Drop-In կենտրոնում անցկացվել է ՄԻԱՎ-ի կանխարգելման թեմայով հանդիպում

ԴԻԳՆԻԹԻ Մարդասիրական ՀԿ-ի Վանաձորի Drop-In կենտրոնում աութրիչ Վահրամ Մինասյանը ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի շահառուների հետ անցկացրել է հերթական տեղեկատվական հանդիպումը՝ նվիրված ՄԻԱՎ-ի կանխարգելմանը։

Դիտել
Image

16 Հլս. 2026

Երևանի Drop-In կենտրոնում անցկացվել է «Իրավական հարց ու պատասխան» հանդիպումը

ԴԻԳՆԻԹԻ Մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Շուշան Խնկոյանը Երևանի Drop-In կենտրոնում անցկացրել է «Իրավական հարց ու պատասխան» թեմայով հանդիպում, որի նպատակն էր ստեղծել բաց և անվտանգ միջավայր, որտեղ մասնակիցները կարող էին

Դիտել
Image

08 Հլս. 2026

Ազատազրկված անձանց կարողությունների զարգացման հերթական դասընթացը տեղի ունեցավ ՀՀ ԱՆ «ՆՈւԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ-ում

2026թ․ի հուլիսի 8-ին «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի (Դիգնիթի) կողմից իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) ազատազրկված անձանց կարողությունների զարգացման հերթական դասընթացը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Դիտել
Image

25 Հնս. 2026

Սթրեսի կառավարման հոգեբանական դասընթաց Երևանի Drop-In կենտրոնում

2026 թվականի հունիսի 25-ին «ԴԻԳՆԻԹԻ» Մարդասիրական ՀԿ-ի Երևանի Drop-In կենտրոնում տեղի ունեցավ հոգեբանական դասընթաց՝ «Սթրեսի կառավարում» թեմայով։

Դիտել
Image

24 Հնս. 2026

Ազատազրկված անձանց կարողությունների զարգացման դասընթաց ՀՀ ԱՆ «ԱՐՄԱՎԻՐ» ՔԿՀ-ում

Առաջին դասընթացը տեղի ունեցավ ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Դիտել
Image

18 Հնս. 2026

ՄԻԱՎ-ի վերաբերյալ օրենսդրական կարգավորումներ և իրավունքների պաշտպանություն․ դասընթաց FriendlYerevan Drop-In կենտրոնում

2026 թվականի հունիսի 18-ին «ԴԻԳՆԻԹԻ» Մարդասիրական ՀԿ-ի FriendlYerevan Drop-In կենտրոնում տեղի ունեցավ դասընթաց-քննարկում՝ նվիրված ՄԻԱՎ-ի վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությանը։

Դիտել
Image

17 Հնս. 2026

Իսկ դու գիտե՞ս՝ ինչ անել, եթե սեռական հարաբերությունից հետո անհանգստացած ես քո առողջության համար։

2026 թվականի հունիսի 17-ին Երևանի Drop-In կենտրոնում «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց բաց և ինտերակտիվ հանդիպում, որը վարեց կազմակերպության ՄԻԱՎ-ի և սեռական առողջության մասնագետ Լևոն Չիլինգարյանը։

Դիտել
Image

10 Հնս. 2026

ՄԻԱՎ-ի կանխարգելման նորարարություններն ու առողջապահական հնարավորությունները՝ Վանաձորի DropIn կենտրոնում

2025 թ․ հունիսին Վանաձորի DropIn կենտրոնում անցկացվեց տեղեկատվական դասընթաց, որը նվիրված էր ՄԻԱՎ-ի կանխարգելման նորարարություններին, հեպատիտների դեմ պայքարին և առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։

Դիտել
Image

05 Հնս. 2026

«Իմ ձայնը կարևոր է»․ քննարկում Տավուշի մարզում

2026 թ.-ի հունիսի 5-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում տեղի ունեցավ ևս մեկ տեղեկատվական փորձի փոխանակման հանդիպում՝ «Իմ ձայնը կարևոր է․ երիտասարդների ներառական, ժողովրդավարական մասնակցությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին» ծրագրի շրջանակներում։

Դիտել
Image

04 Հնս. 2026

«Իմ ձայնը կարևոր է»․ քննարկում Սյունիքի և Արմավիրի մարզերում

2026 թ.-ի հունիսի 4-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և Արմավիրի մարզի Հոկտեմբերյան քաղաքում տեղի ունեցան տեղեկատվական փորձի փոխանակման հանդիպումներ՝ «Իմ ձայնը կարևոր է․ երիտասարդների ներառական, ժողովրդավարական մասնակցությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին» ծրագրի շրջանակներում։

Դիտել
ԳլխավորՄեր մասինԳործունեությունՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐՆորություն առանձին էջ
Դեպի հին կայք

© Հեղինակային իրավունք Dignity.NGO