
23 Հլս. 2026
Երևանի Drop-In կենտրոնում անցկացվել է WordPress-ով կայքերի ստեղծման դասընթաց
«ԴԻԳՆԻԹԻ» Մարդասիրական հասարակական կազմակերպության Երևանի Drop-In կենտրոնում անցկացվել է «Վեբ կայքերի ստեղծման ներածություն WordPress-ով» թեմայով դասընթաց։ Այն վարել է կազմակերպության կամավոր Էրֆանը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են ժամանակակից վեբ տեխնոլոգիաների հիմունքներին և սովորել, թե ինչպես կարելի է WordPress բովանդակության կառավարման համակարգի միջոցով կայքեր ստեղծել՝ առանց ծրագրավորման խորացված գիտելիքների։
Ծրագիրը ներառել է նաև վեբ և գրաֆիկական դիզայնի հիմնական սկզբունքները։ Գործնական առաջադրանքների միջոցով մասնակիցները ձեռք են բերել սեփական վեբ նախագծերը մշակելու և կյանքի կոչելու նախնական հմտություններ։
Հանդիպումն անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով։ Մասնակիցները ներկայացրել և քննարկել են իրենց գաղափարները, հարցեր ուղղել դասընթացավարին և ստացել անհատական խորհրդատվություն։ Նրանք նաև ծանոթացել են թվային ոլորտում լայնորեն կիրառվող մի շարք գործիքների։
Դասընթացը մասնակիցների համար հնարավորություն է ստեղծել ոչ միայն նոր գիտելիքներ ստանալու, այլև վեբ կայքերի մշակման ոլորտում իրենց առաջին գործնական քայլերը կատարելու։
Տարածել:





.webp)

.webp)




