
16 Հլս. 2026
Երևանի Drop-In կենտրոնում անցկացվել է «Իրավական հարց ու պատասխան» հանդիպումը
ԴԻԳՆԻԹԻ Մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Շուշան Խնկոյանը Երևանի Drop-In կենտրոնում անցկացրել է «Իրավական հարց ու պատասխան» թեմայով հանդիպում, որի նպատակն էր ստեղծել բաց և անվտանգ միջավայր, որտեղ մասնակիցները կարող էին բարձրաձայնել իրենց հուզող իրավական հարցերը և ստանալ մասնագիտական պարզաբանումներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքներին և պարտականություններին վերաբերող մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝ գործող օրենսդրությամբ սահմանված պարտականությունները, առանձին մասնագիտությունների և աշխատանքային գործունեության հետ կապված իրավական կարգավորումները, ինչպես նաև դրանց գործնական կիրառման ընթացքում առաջացող խնդիրները։
Առանձին անդրադարձ է կատարվել նույնասեռականությունը որպես հոգեկան խանգարում որակելու վերաբերյալ իրավական կարգավորումների, դրանց փոփոխությունների, ներկայում գործող իրավական դաշտի և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առկա հիմնախնդիրների քննարկմանը։
Հանդիպումն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով՝ հնարավորություն տալով մասնակիցներին ստանալ իրենց հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխանները և բարձրացնել իրավական իրազեկվածության մակարդակը։
Տարածել:





.webp)

.webp)




