
17 Հլս. 2026
Վանաձորի Drop-In կենտրոնում անցկացվել է ՄԻԱՎ-ի կանխարգելման թեմայով հանդիպում
ԴԻԳՆԻԹԻ Մարդասիրական ՀԿ-ի Վանաձորի Drop-In կենտրոնում աութրիչ Վահրամ Մինասյանը ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի շահառուների հետ անցկացրել է հերթական տեղեկատվական հանդիպումը՝ նվիրված ՄԻԱՎ-ի կանխարգելմանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները, կանխարգելման արդյունավետ միջոցները, ինչպես նաև վաղ ախտորոշման և կանոնավոր թեստավորման կարևորությունը։
Քննարկվել են նաև առկա միֆերն ու սխալ պատկերացումները, որոնք հաճախ խոչընդոտում են հիվանդության կանխարգելմանն ու ժամանակին դիմելուն։
Մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատորեն բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը, քննարկելու տարբեր իրավիճակներ և ստանալու մասնագիտական ու վստահելի տեղեկատվություն։
ԴԻԳՆԻԹԻ Մարդասիրական ՀԿ-ն շարունակում է իրականացնել նմանատիպ իրազեկման հանդիպումներ՝ նպաստելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ գիտելիքների բարձրացմանը, անվտանգ վարքագծի ձևավորմանը և հանրային առողջության պահպանմանը։
Տարածել:





.webp)

.webp)




